Խոլեստերինի բարձր մակարդակը նվազեցնելու համար, պարզապես մտցրեք այս 2 մթերքները ձեր սննդակարգի մեջ․ Փորձված միջոց
ՎԻԴԵՈ
Զարկերակների խցանումը՝ երբ արյան հոսքը սահմանափակվում է արյան մեջ պարունակվող խոլեստերինի մասնիկների պատճառով: Խոլեստերինի մասնիկները աստիճանաբար կուտակվում են և կախվում զարկերակների պատերին։
Հետևաբար, հատկապես արյունը, որը կրում է թթվածին և օգտակար նյութեր, չի կարողանում հասնել բազմաթիվ օրգաններին։ Դա կարող է վնասել կամ դադարեցնել որոշ կարևոր օրգանների աշխատանքը, ինչպիսք են ուղեղը կամ սիրտը։
Դա լուրջ վիճակ է , այդ իսկ պատճառով այն չի կարելի արհամարհել։ Դրա հիմնական պատճառը դեռևս հայտնի չէ։ Շատ ուրիշ սովորություններ մեր սննդակարգում և ապրելակերպում նույնպես կարող են նվազեցնել այդ խնդիրը։
Նստակյաց կյանք վարելը, ճարպոտ ուտելիքները, ճարպակալումը, դիաբետի առկայությունը՝ ահա որոշ գործոններ, որոնք կարող են առաջացնել զարկերակների խցանում։
Բարեբախտաբար, այս տնական միջոցների օգնությամբ դուք կարող եք նվազեցնել արյան մեջ գտնվող խոլեստերինի մակարդակը։
1. Կոճապղպեղ
Կոճապղպեղը համարվում է արդյունավետ միջոց խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար։ Կոճապղպեղը խոչընդոտում է խցանման առաջացումը։
Կոճապղպեղի թեյը կարող եք պատրաստել հետևյալ կերպ
ացելացրեք 1 թեյի գդալ մանրացրած կոճապղպեղի արմատները տաք ջրով լի բաժակի մեջ։ Եռացրեք այն 5 րոպե, իսկ հետո ֆիլտրեք կոճապղպեղի մնացորդները ջրից։ Ավելացրեք մի փոքր մեղր և վերջ, թեյը պատրաստ է։ Խմեք 1-3 բաժակ կոճապղպեղի թեյ ամեն օր։
Զգուշացում: Կոճապղպեղը նաև կարող է առաջացնել աղեստամոքսային խանգարումներ, այնպիսին, ինչպիսք են թթվայնությունը և այրոցը։ Մի օգտագործեք կոճապղպեղ, եթե ունեք խնդիրներ լեղապարկի հետ։
2.Սխտոր
Սխտորը համարվում է ամենալավ միջոցներից մեկը այս խնդիրը լուծելու համար։ Այն լավացնում է արյունատար անոթների վիճակը, ինչպես նաև արյան շրջանառությունը։ Դուք կարող եք օգտագործել սխտորը, որպեսզի նվազեցնեք խոլեստերինի մակարդակը, հետևյալ կերպ՝
- Պարզապես կերեք 2-3 սխտոր ամեն օր։
- Պատրաստելուց ավելացրեք սխտոր ուտելիքների և աղցանների մեջ։
- Կերեք սխտորի հաց։
- Պատրաստեք սխտորի ըմպելիք՝ մանրացնելով 3-4 սխտոր և խառնեք դրան մեկ բաժակ կաթ։ Եփեք այդ կաթը և խմեք։
Ցանկացած ժողովրդական բուժիչ միջոցների օգտագործումից առաջ դիմեք բժշկի օգնությանը։