ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտեղում. 17 տարի անց նրան ամբողջ աշխարհը ճանաչեց. Ահա, թե որ հայտնին է նման մանկություն ունեցել

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Ներկայացնում ենք Էմանուելին, ում կյանքը շատ ծանր սկսվեց: Իրաքցի տղան ծնվել էր կմախքի զարգացման և դեֆորմացված վերջույթների խանգարմամբ:

Մայրն Էմանուելից և նրա եղբորից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո: Նա փոքրիկներին դրեց արկղի մեջ և թողեց մարդաշատ վայրում: Նրանց գտան տեղի Մայր թերեզայի ապաստանի միանձնուհիները:

4 տարի անց բարեգործական կազմակերպության աշխատակից Մոյրա Քելլին փոքրիկ որբերին ուղեկցում էր բուժման Ավստրալիա: Ուղևորության ընթացքում նա այնքան կապվեց երեխաների հետ, որ որոշեց որդեգրել նրանց…

Հիմա 17-ամյա Էմանուելը լիարժեք կյանքով է ապրում Ավստրալիայում: Տղան բավական վաղ տարիքում երգելու տաղանդ դրսևորեց:

Մտերիմներն Էմանուելին համոզեցին հայտ ներկայացնել X Factor շոուում: Ահա, թե նա ինչ տաղանդավոր է: Ահա, նրա տպավորիչ ելույթի ձայնագրությունը.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular