ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են կանգնած Ուկրաինայում հայազգի գործարարի մահափորձի հետևում Արցախ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի շրջանային խորհրդում տեղի է ունեցել խորհրդի տարեկան նիստ, որին մասնակցել է նաև Ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Օլեգ Զոլոտոնոշան:

Զեկույցից հետո պատգամավոր Յարոսլավ Գրիշինը Զոլոտոնոշայից հետաքրքվել՝ արդյոք բացահայտվել է նախորդ տարի՝ հոկտեմբերի 2-ին Զապորոժյեի հայ համայնքի ղեկավարի սպանության փորձը, որը տեղի էր ունեցել հայերի միության գրասենյակի մոտ: 

 

Ի պատասխան պատգամավորի հարցադրման՝ Օլեգ Զոլոտոնոշան նշել է. «Դուք շատ տեղեկացված պատգամավոր եք և թույլ տվեք պատասխանել Ձեր հարցին հետեւյալ կերպ. անցյալ տարի եւ այս տարվա հունվարին Զապորոժյեի  տարածաշրջանում կատարված հանցագործությունները բացահայտվել են 100 տոկոսով՝ շնորհիվ շրջանի իրավապահ մարմինների աշխատանքի: Ես պատասխանեցի Ձեր հարցին: Սա  է ամենը, ինչ կարող եմ ասել»:

Սակայն պատգամավոր Գրիշինը, անդրադառնալով այս կարևոր հարցադրմանը, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ  գործարար Արտաշես Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու գործով ձերբակալվել են երեք կասկածյալ, ովքեր Օդեսայում բիզնեսմենի վրա մահափորձ իրականացնելու կասկածանքով հետախուզվում էին:  Ձերբակալված վարձու մարդասպաններն այժմ գտնվում են Զապորոժյեի քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ գործարար Արտաշես Սարգսյանի վրա հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր մտնել իր գրասենյակ: Դիպուկահարի կրակոցից նրան փորձել է պաշտպանել թիկնապահը, սակայն կրակոցից խուսափել չի հաջողվել: Գնդակը վնասել է գործարարի ստամոքսը: Գործարարը լուրջ վնասվածք չի ստացել, իսկ նրա թիկնապահը մինչ այս պահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Տարածքում գտնվող տեսախցիկները ֆիքսել են գործարարի վրա կրակոցի պահը և այն, թե ինչպես է դիպուկահարը դեպքի վայրից հեռանում արտասահմանյան համարանիշ ունեցող մեքենայով: 

Հիշեցնենք, որ գործարար Արտաշես Սարգսյանն Ուկրաինայում մեծ հեղինակություն է վայելում և աչքի է ընկնում իր հայրենասիրությամբ: Նա զգալի  աշխատանք է կատարում հայապահպանության ուղղությամբ և պատրաստ է անել առավելագույնն՝ իրեն օգնության խնդրանքով դիմած ցանկացած հայի համար:

Նշենք նաև, որ կա տեսակետ, որ Ուկրաինայում հաջողության հասած հայազգի գործարարների սպանության պատվերների հետևում կանգնած են լինում հենց հայերը, ովքեր չեն կարողանում հանդուրժել իրենց իսկ հայրենակիցների հաջողությունները: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular