ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ՝ Երեւանի նոր երթուղային ցանցի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետի տեղակալ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը Մեդիամաքսի հետ զրույցում հույս է հայտնել, որ տարեվերջին Երեւանում հնարավոր կլինի օգտվել նոր, ժամանակակից երթուղային ցանցից։

Վերջերս WYG խորհրդատու կազմակերպությունը ներկայացրել է Երեւանի երթուղային նոր ցանցի նախագիծը, որն ամբողջությամբ տարբերվում է գործողից։

Նոր նախագծով՝ շուրջ երեք անգամ կրճատվելու է առկա տրանսպորտային միջոցները։ Դրանք գործելու են փոխլրացման սկզբունքով։ Բացառվելու է գործող միկրոավտոբուսների շահագործումը, որոնք փոխարինվելու են ավտոբուսներով, տրոլեյբուսներով։ 

Վահե Նիկոյանի խոսքով՝ բարձր հաճախականությամբ երթուղային ցանց է նախագծվել՝  7 րոպե 55 վայրկյան պարբերականությամբ։ Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը կսկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչեւ 00:00-ն: 

11 հիմնական երթուղիներ 

Լինելու են 11 հիմնական երթուղիներ, որոնք սպասարկվելու են մեծ՝ 18 մետր երկարությամբ, 150 ուղեւոր սպասարկող միակցված ավտոբուսներով: Մնացած երթուղիները սպասարկվելու են մեծ եւ միջին ավտոբուսներով։ 

Եթե այսօր ուղեւորների շուրջ 96 %-ը մի կետից մյուսը հասնում է առանց տրանսպորտային միջոցը փոխելու, ապա նոր ցանցի նախագծով, ուղեւորների գրեթե կեսը ստիպված կլինի կատարել մեկ կամ երկու տեղփոխ։ Միջին սպասելաժամանակը կլինի մոտ 3 րոպե։ 

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


«Մեզ տրամադրված հաշվարկների համաձայն՝ բնակչության 49 %-ը շարունակելու է իրականացնել իր երթեւեկությունը առանց տեղփոխերի,  38%-ը մեկ տեղփոխ է կատարելու, իսկ 10 %-ն էլ՝ երկու»,- Մեդիամաքսին ասել է փոխքաղաքապետը։ 

1181 կանգառ

Նրա խոսքով՝ բնակիչներին լիարժեք տեղեկություն է տրամադրվելու բոլոր տրանսպորտային միջոցների իրական ժամի վերաբերյալ։ Դա իրականացվելու է հանրությանը հասանելի ժամանակակից միջոցներով՝ էլեկտրոնային չվացուցակներ, բջջային հավելվածներ եւ այլն։

Առկա կանգառների մոտ 20 %-ի տեղերը փոխվելու են։ Դրանք շուրջ 30 %-ով պետք է ավելանան՝ հասնելով 1181-ի։

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


«Վեց հիմնական կանգառներում վերակառուցման աշխատանքներ են իրականացվելու, կլինեն չվացուցակներ։ Կանգառներում հանրային տրանսպորտի կուտակումներ չեն լինելու»,- հավաստիացրել է Վահե Նիկոյանը։

Էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում

Միասնական տոմսային համակարգի ներդրումը, Վահե Նիկոյանի խոսքով, նոր ցանցի կարեւորագույն բաղադրիչն է լինելու։ Նախատեսվում է ամբողջությամբ էլեկտրոնային վճարման համակարգի ներդրում։ Այս մասով քննարկումները նախատեսված են առաջիկա ամսում։ 

Ճանապարհային ոստիկանության հետ քննարկվել է նաեւ հանրային տրանսպորտի համար առանձնացված երթեւեկելի գոտիների հարցը։

Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


«Եկել ենք եզրակացության, որ այն փողոցներում, որոնք ունեն երեք եւ ավելի երթեւեկելի գոտիներ, հնարավոր է առանձնացնել ավտոբուսային երթեւեկելի գոտի։ Հաշվի առնելով, որ հիմնականում տրանսպորտային հանգույցներում են առաջանում ծանրաբեռնվածության խնդիրներ, առաջարկվել է նաեւ իրականացնել  երթեւեկության կանոնների փոփոխություն՝ գերակայություն սահմանելով հանրային տրանսպորտի համար»,- Մեդիամաքսին ասել է քաղաքապետի տեղակալը։ 

Վարորդների վերապատրաստում 

Վահե Նիկոյանը հայտնել է, որ նոր տրանսպորտային համակարգը ենթադրելու է, որ վարորդները համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ «Անկախ այն կառավարման մոդելից, որը կընտրենք, լինի դա՝ մասնավոր, միջազգային օպերատոր կամ համայնքային կազմակերպություն, վարորդների կազմը պետք է վերապատրաստվի»,- շեշտել է փոխքաղաքապետը։ 

Նրա փոխանցմամբ, հանրությանը շատ հուզող՝ սակագնի փոփոխության վերաբերյալ հարցը, մնում է քննարկման փուլում, բայց որոշակի մոտեցումներ արդեն իսկ սահմանված են։

«Մենք ձգտում ենք անել հնարավոր ամեն բան գործող սակագնային քաղաքականությունը պահպանելու համար։ Այսօր դեռեւս չունենք հաշվարկներ, քանի որ չեն հստակեցվել այն չափորոշիչները, որոնք ազդում են գնագոյացման վրա։ Յուրաքանչյուր չափորոշիչ գումար է. ավտոբուսում հնարավոր է լինեն հովացման համակարգ, կանգառների հաղորդակցության մեխանիզմներ, վճարային համակարգի սարքավորումներ եւ այլն։ Այս ամենից, ինչպես նաեւ ավտոբուսի մոդելի ընտրությունից ու վարորդների աշխատավարձի չափը սահմանելուց հետո միայն կկարողանանք հաշվարկել սակագինը»,- ասել է Նիկոյանը։

Թագուհի Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular