ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի փոխքաղաքապետի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի տեղակալ Պոլին Վերոնի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ, առանձնակի կարևորելով երկու մայրաքաղաքների միջև գործնական կապերի ընդլայնումն ու էլ ավելի զարգացումը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի և Փարիզի միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնելու համատեղ ծրագրերն ինչպես տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, ներդրումների ներգրավման, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Անդրադառնալով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն իսկապես կարևոր դերակատարում ունի բոլոր այն պատանիների կրթության համար, ովքեր հետաքրքրություն ունեն արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ: 

«Անշուշտ, «Թումո» կենտրոնն իր ուրույն տեղն է գրավում մեր քաղաքի կյանքում, և ինչպես խոստացել էի Փարիզի իմ գործընկերոջը, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նախագիծն իրականություն դառնա նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում: Համոզված եմ, որ այն կլինի երկկողմ բարեկամության ևս մեկ կամուրջ ու հաջողված համագործակցության լավ օրինակ: Ի դեպ, հաշվի առնելով, որ Երևանում բավականին լավ հիմքերի վրա է դրված նաև շախմատի ուսուցումը, կարծում եմ, այդ մասով ևս մենք ունենք համագործակցության լայն հնարավորություններ և պատրաստ ենք կիսվել մեր փորձով», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը :
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և Երևանի քաղաքապետին փոխանցելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ջերմ ողջյունները, Պոլին Վերոնը նշել է, որ Փարիզի քաղաքապետն իսկապես առանձնակի է կարևորում այն հետևողականությունն ու պատրաստակամությունը, որ դրսևորվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ Երևանի և Փարիզի միջև հաստատված կապերն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:
«Պարոն քաղաքապետ, հաճելի է արձանագրել, որ Երևանի և Փարիզի միջև հաստատված համագործակցությունը վերածվել է ամուր բարեկամության, ինչի վառ ապացույցը նաև նախաձեռնվող համատեղ ծրագրերն են, որոնցից մեկն էլ Փարիզում հայկական նախագիծ հանդիսացող «Թումոյի» օրինակով կենտրոն ստեղծելն է: Շնորհակալ ենք այն պատրաստակամության համար, որ ցուցաբերում եք երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման և ընդլայնման հարցում», - նշել է Փարիզի քաղաքապետի տեղակալը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն է խնդրել փոխանցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին՝ մեկ անգամ ևս հրավիրելով գործընկերոջը այցելել Երևան՝ մասնակցելու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular