ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ 4-րդ նախագահի առաջին փուլով ընտրության կարևորությունը չափազանցված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր Սահմանադրությամբ ՀՀ 4-րդ նախագահին ընտրելու է Ազգային Ժողովը, այսինքն նախագահական ուղղակի ընտրությունները, որոնք մեր երկրում միշտ անցել են լուրջ հասարակակական նև քաղաքական ցնցումներով, կարծես թե այլևս անցյալում են, հատկապես երբ արդեն հայտնի են հիմնական խորհրդարանական ուժերը և խորհրդարանի գունապնակը ամբողջությամբ ձևավորված է։ Սահմանադրությունը նախատեսում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրություն պատգամավորների ընդհանուր թվի ¾-ի կողմ քվերակության դեպքւոմ, հակառակ դեպքում անցկացվում է 2-րդ փուլ, որի ժամնանակ ՀՀ 4-րդ նախագահը կարող է ընտրվել պատգամավորների ընդհանուր թվի 3/5 քվեներով։
Թվում է, որ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունները անցնելու են հանգիստ ու անցնցում, և եթե առաջին փուլում անհրաժեշտ քանակի քվեները չապահովվեն, ապա կլինի երկրորդ փուլը, որն էլ կազդադարի ՀՀ 4-րդ նախագահի ընտրության փաստը։ 
Սակայն այս փաստը կարծես ամենևին պարզ ու հասկանալի չէ մեր քաղաքական դաշտի և լրատվամիջոցների համար, որոնք, չգիտես ինչու, նպատակ են դրել գոնե ներկայիս քննարկումներում և վերլուծություններում ապահովել ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը մեկ փուլով՝ դրա համար չբերելով ոչ մի հիմնավոր բացատրություն։ Միանգամայն հասկանալի է, որ Արմեն Սարգսյանի (եթե վերջինս պաշտոնապես հայտատարի, որ համաձայն է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու) ընտրությունը մեկ, երկու կամ անգամ երեք փուլերով որևէ ազդեցություն կամ որոշիչ դեր չի կարող խաղալ նրա հետագա գործունեության համար։ 
Արմեն Սարգսյանին մեկ փուլով «անցկացնելու» զլմ-ների մարմաջը բերել է րան, որ բոլորի ուշադրության կենտրնում է հայտնվել «Ծառուկյան» դաշինքը, քանի որ մեկ փուլով ընտորւթյան համար, ինչպես նշվեց, անհրաժեշտ է ևս 14 քվե։ Այնինչ «Ծառուկյան» դաշինքը անգամ քննարկում չի արել այս թեմայով՝ դրանով նաև անուղղակի ցույց տալով, որ այդ թեմայի հետ կապված բոլոր շահարկումները, ենթադրությունները անհիմն են և ժամանակավրեպ, իսկ մեկ փուլով ՀՀ 4-րդ նախագահի ընտրության կարևորությունը՝ չափազանցված։ 
Հասկանալիէ, որ էականը այստեղ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի անձն է, գործունեությունը, փորձը և այլն, այլ ոչ թե փուլերի քանակը, որը արհեստականորեն դարձել է քննարկման առարկա Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը առաջին անգամ հայտնի դառնալուց ի վեր։ Ստացվելէ այնպես, որ վատ ավանդույթի համաձայն, հայաստանյան լրատվադաշտը, իսկ նրան հետևելով՝ նաև քաղաքական դաշտը, մի կողմ է թողել Արմեն Սարգսյանի անձի ու հետագա գործունեության կարևոր թեման ու լծվել է անպտղաբեր, անիմաստ ու ոչ մի էական նշանակություն չունեցող հարցի քննարկմանը՝ կընտրվի՞ արդյոք Արմեն Սարգսյանը առաջին փուլով թե ոչ։ Եթե գործող Սահմանադրությունը հնարավորություն է տալիս միայն քաղաքական մեծամասնության քվեներով ընտրել ՀՀ 4-րդ նախագահ, թեկուզ դա լինի 7 փուլով, ապա փուլերի քանակի հարցը արծարծելը ու քննարկման առարկա դարձնելը արդեն իսկ անիմաստ զբաղմունք է, որը նաև շեղում է հանրության ուշադրությունը երկրի առաջ ծառացած իսկապես կարևորագույն այլ թեմաներից։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular