ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դե ֆակտո ընդդիմությանն ուղղված պոպուլիստական կոչերը կորցնում են իրենց արժեքն ու ակտուալությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարինե Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական դժգոհությանը զուգընթաց ամենաքննարկվող թեմաներից է նաև երկրի ապագա նախագահի հարցը: Ամեն ինչ ավելի ընդգծվեց, երբ գործող նախագահը հայտարարեց, որ այդ պաշտոնում, որպես արժանի թեկնածու կուսակցությունը տեսնում է Մեծ Բրիտանիայի ներկայիս դեսպան Արմեն Սարգսյանին: Բանն այն է, որ ըստ փոփոխված Սահմանադրության, նախագահն ընտրվելու է ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ ընտրվելու է խորհրդարանի կողմից: Նախատեսվել է 3 փուլ, որոնցից առաջին փուլի համար անցողիկ քվեների քանակը ընդհանուր պատգամավորների թվի ¾ է, իսկ երկրորդի համար՝ 3/5: Տարբեր հարթակներից տարատեսակ կարծիքներ հնչեցին, որոնցից ոմանք չհիմնավորված և անտրամաբանական լինելուց զատ, իրենց մեջ նաև սադրանք են պարունակում: Ճիշտ կլիներ նման անհասկանալի դիրք գրավելու փոխարեն, փորձեին հարցն ավելի խորքային դիտարկել և օպտիմալ եզրահանգման գալ, ինչը բնականաբար տրամաբանական հարթակում քննարկման լավ առիթ կլիներ: Սակայն հիմա կոնկրետ ՀՀ նախագահի պաշտոնի վերաբերյալ, ասենք թե ընդդիմությունը դեմ քվեարկեց ու նախագահը ընտրվեց ոչ թե առաջին, այլ երկրորդ փուլով, դրանից ինչ են շահելու, դրանից ի՞նչ է շահելու հասարակությունը: Պատասխանը մեկն է ու շատ պարզ, ոչնի՛նչ, այդ դեպքում նման աննպատակ ու արկածախնդիր գործողությունը կարող է հակառակ էֆեկտ ստանալ: Այս համատեքստում էլ, ընդդիմությանն ուղղված բոլոր պոպուլիստական կոչերը՝ նախագահի թեկնածուին ինքնանպատակ դեմ քվեարկելու համար, կորցնում են իրենց արժեքն ու ակտուալությունը, տվյալ քաղաքական ուժն ինքը պետք է որոշի, թե այդ պարագայում որոնք են շոշափելի հիմքերը թեկնածուին դրական կամ բացասական վերաբերմունքի արժանացնելու համար: Ու քանի դեռ չկա համապատասխան քննարկում այս թեմայի շուրջ, չկա վերջնական դիրքորոշում դաշտում, մնում է սպասել և ըմբռնումով մոտենալ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի դիրքորոշմանը

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular