ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ավանդական Գզվրտոց Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի միջև...Բոլոր մանրամասներն՝ Այստեղ

ՎԻԴԵՈ
Առավել մանրամասն՝ Այստեղ

 

Այս օրերին համացանցի թիվ մեկ քննարկման թեման Սուպեր Սաքո և Սպիտակցի Հայկո հակամարտությունն է, իսկ հիմնական թեման «Մի գնա» հիթ դարձած երգն է, որը երգիչներն իրար մեջ չեն կարողանում կիսել: Թեման կարծես չի հնանում, և ի հայտ են գալիս նոր բացահայտումներ՝ կապված երգի հեղինակային իրավունքների հետ: Մինչ Սուպեր Սաքոն պնդում է, որ երգի հեղինակային իրավունքները Գուսան Արտակ Արամյանը տվել է իրեն, վերջինս հեռախոսազրույցով Սպիտակցի Հայկոյին այլ բան է ասել: Մոսկվաբնակ պրոդյուսեր Արտակ Զոհրաբյանը, ով ավելի հայտնի է B.a.r.o.n.Music Label անունով, իր Ինստագրամում կոնֆլիկտի մասին արդեն գրառում արել էր, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում այլ մանրամասներ է պատմել. «Դեկտեմբերի մեկին մենք Սպիտակցի Հայկոյի հետ աշխատում էինք, երբ նրան զանգ է գալիս Արտակ Արամյանից, և նա ասում է, որ երգի իրավունքներն իր մոտ են: Հայկոյին ասում է՝ երբ վերադառնաս Երևան, հանդիպենք, երգի բոլոր իրավունքները փոխանցեմ քեզ»:

Մոսկվաբնակ պրոդյուսերին զայրացրել է երգի հեղինակ Արտակի տված հարցազրույցը, կարծում է՝ այդպես ինքնահաստատվում է. «Ժամանակին Արտակն ասում էր՝ մինչև հիմա 96 թվականի «Օպել» եմ քշում, Սաքոն իրան ոչ մի կոպեկ փող չի տվել և ոչ մի տեղ չի նշում նրա անունը, և այդ անշնորհակալ մարդը նման հարցազրույց է տալիս: Երևի Սաքոն նրան մի քանի կոպեկ փող է տվել, սկսել է լավ բաներ խոսալ: Պարզապես ամոթ է, եթե տղամարդը մի բան ասում է, պետք է անի: Արտակն ինքնակոչ մարդ է, քանի որ այդ երգը նա իմ ներկայությամբ խոսք է տվել Հայկոյին։ Ես բարկանում եմ, որ ժամանակին Սուպեր Սաքոյին քննադատում էր, իսկ հիմա նա ուրիշ բաներ է խոսում: Ես ոչինչ չունեմ Սաքոյի դեմ, նա լավ արտիստ է և լավ երգեր է ներկայացնում»:

Արտակը Հայկոյի հետ աշխատելու առիթներ շատ է ունեցել, բացի այդ՝ նրանք լավ ընկերներ են. «Նրան ճանաչելով՝ կարող եմ ասել, որ նրա յուրաքանչյուր ասած ճիշտ է։ Սա չեմ ասում եմ նրա համար, որ իմ ընկերն է, այլ որովհետև ես ներկա եմ եղել նրանց ցրույցին: Ես Սուպեր Սաքոյի դեմ ոչինչ չունեմ, ես հարգում եմ նրա արած աշխատանքները, բայց այն, ինչ իմ ականջով եմ լսել, ինձ զայրացնում է: Երկու կոպեկի համար իրենց խոսքը փոխում են»: 

Անդրադառնալով Maître Gims-ի տեսահոլովակին, որտեղ նկարահանվել է միայն Սուպեր Սաքոն, պրոդյուսերը նշում է․ «Ես չգիտեմ՝ ինչ պայմանավորվածություն է եղել նրանց միջև, բայց ես գտնում եմ, որ Հայկոն պետք է նկարահանվեր այդ տեսահոլովակում, որովհետև այս երգի յոթանասուն տոկոսը հիմնականում Հայկոյի վաստակն է: Սուպեր Սաքոն էլ ունի իր լուման, բայց եթե Հայկոն այդպես չերգեր, այդ երգն այդպես չէր աշխատի: Կարծում եմ՝ այս հարցն իրար մեջ կլուծեն, բայց այս պատմության մեջ միակ պարտվողը լինելու է Արտակ Արամյանն իր պահելաձևի պատճառով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular