ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե չլինեին անվտանգության աշխատակիցները, մեզ կարող էին վնասել». Վարդան Սարգսյանը` վտանգավոր նկարահանումների մասին

ՖՈՏՈ

Առաջին անգամ հայկական հեռուստանախագծերի պատմության մեջ լինելու է վտանգավոր և հետաքրքիր եթերաշրջան. այս ամենը՝ ATV հեռուստաընկերության «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում: Վարդան Սարգսյանը մեկնել է Աֆրիկա, որտեղ վտանգավոր պայմաններում ապրում է վայրի ցեղերի հետ: BlogNews.am-ը կապ է հաստատել Վարդանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իր ունեցած ամենավտանգավոր նկարահանումներին է: 

«Մեր նկարահանող խմբի հետ գտնվում ենք Եթովպիայում և նկարահանում ենք վայրի ցեղերին: Ապրում ենք իրենց հետ, վրաններում, և բավականին վտանգավոր է։ Մեզ հետ անվտանգության աշխատակիցներ են լինում, քանի որ ցեղերը բավականին ագրեսիվ են և անկանխատեսելի: Հաղորդման ժամանակ լինելու են բացահայտումներ, թե ինչպես են ապրում այդ ցեղերը, քանի որ նրանք բավականին տարբեր են»,- պատմում է Վարդանը: 

Նկարահանման ընթացքն առանց միջադեպի չի անցել։ Ինչպես Վարդանն է նշում, կոտրել են նրանց տեսախցիկը, բայց երկրորդ տեսախցիկով շարունակել են նկարահանումները: Այդ առիթով շատացրել են նաև անվտանգության աշխատակիցներին․ երկուսի փոխարեն հիմա չորսն են։

«Ցեղերից շատերը տարօրինակ ափսեներ են դնում իրենց բերանի մեջ: Օրինակ՝ նույն այդ ցեղերին նկարահանելու ժամանակ անվտանգության աշխատակիցները զենքերով պտտվում էին իմ հետևից, և եթե չլինեին նրանք, մեզ կարող էին վնասել: Նրանք զարգացած չեն, չգիտեն` ինչ է կատարվում, և ինչ ենք նկարում: Իրենց համար կարծես մենք լինենք վայրի ցեղեր, քանի որ շատ զարմացած նայում են, թե ինչ է կատարվում»,- եզրափակեց Վարդանը։

Ստեղծագործական խումբը հունվարի 27-ին վերադառնում է, իսկ փետրվարի առաջին կեսից նոր՝ աֆրիկյան եթերաշրջանը կլինի ATV-ի եթերում:  

Առավել մանրամասն՝ Այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular