ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ ընկերակցությունն է նախընտրել Հովիկ Աբրահամյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Facebook-ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել՝ այսպիսի մակագրությամբ. «Ծննդյանս 60-ամյակը՝ թոռնիկներիս հետ ջերմ մթնոլորտում»: Սխալված չենք լինի, եթե փաստենք, որ տարիներ շարունակ Աբրահամյանն իր ծննդյան օրը նշել է՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա: Ասել է թե երկրի գլխավոր դերակատարներից մեկի ծննդյան արարողությունը դարձել է այն կարևորագույն միջոցառումներից մեկը, որտեղ քաղաքական-հասարակական դեմքերը փորձել են արժանվույնս ներկայանալ՝ «շեֆի» ուշադրությանը գեթ մեկ ակնթարթ որսալու համար: Այդ ամենին, բնականաբար, հետևել է մամուլը՝ որպես կանոն արձանագրելով՝ ովքե՞ր են մասնակցել Աբրահամյանի ծննդյան արարողությանը, ի՞նչ կենացներ են խմվել, ի՞նչ ինտրիգային խոսակցություններ են ծավալվել, ո՞վ է շուտ գնացել, ո՞վ է երկար պարել կամ ծամել և այլն: Այսօր, սակայն, Հովիկ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնյա չէ ու հետաքրքիր է՝ իշխանական բուրգի կարկառուններից կամ էլ նրա մեծ շրջապատից քանի՞սն են հիշել հոբելյանի մասին: Հռետորական հարցադրում է, հարցադրման հասցեատերն էլ, կարծում ենք, առանց մեր հուշումների  մտորելու առիթներ այս ընթացքում ունեցել է: Բոլոր դեպքերում, կարծում ենք, նորմալ մարդու համար շատ ավելի նախընտրելի է հոբելյան դիմավորել ու ճանապարհել անկեղծ ընտանեկան մթնոլորտում:  

 

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular