ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանը նշում է ծննդյան 60-ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է, նա նշում է իր 60-ամյակը: Աբրահամյանը ծնվել է 1958 թ. հունվարի 24-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:

Աբրահամյանի աշխատանքային գործունեությունը սկսվում է 90-ականներից, այդպիսով՝ 1990-1991 թթ. Եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ, այնուհետև հաջորդող չորս տարիներին զբաղեցրել է Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրենի պաշտոնը:

 

Իր քաղաքական կարիերան Աբրահամյանը սկսել է 1995 թվականից, երբ ընտրվել է ՀՀ-ի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Հաջորդող տարիներին զբաղեցրել է Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահի, Արտաշատի քաղաքապետի, Արարատի մարզի մարզպետի պաշտոնները: Ապա՝ 2000-ականներին, արդենզբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնները:
2005 թ.-ից հանդիսանում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ:

2007-2008 թթ. եղել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար: Այնուհետև՝ 2008 թ. ապրիլ-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

2008 թ. ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Աբրահամյանը ԱԺ նախագահ է եղել երկու անգամ՝ , 2008-2011 թթ և 2012-2014թթ:
Առաջին անգամ նրա՝ ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցվել են 2011 թ. նոյեմբերին ՝հրաժարականի իր դիմումի համաձայն: Այնուհետև 2012թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր և հաջորդող երեք տարիներին կրկին զբաղեցրել է ԱԺ նախագահի պաշտոնը:

2014թ. արդեն նշանակվել է ՀՀ վարչապետ՝ պաշտոնավարելով 2 տարի: 2016թ. սեպտեմբերին Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Ամուսնացած է, ունի երեք զավակ և ութ թոռնիկ:

1or.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է պարոն Աբրահամյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular