ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկար ժամանակ է` բուժումներից հետո վերականգնողական փուլ եմ անցնում. Սամվել Թադևոսյանը մեկնաբանում է

ՎԻԴԵՈ

Մանրամասն՝Lraber.info

«Հանդիսատեսը շատ դիպուկ է նկատել: Մոտ 6 տարի ես տառապում եմ աստղային հիվանդությամբ, բուժումներից հետո երկար ժամանակ է, որ վերականգնողական փուլ եմ անցնում, արդեն 2-րդ փուլն է: Հուսով եմ' ամեն ինչ լավ կլինի»,- Asekose.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերասան Սամվել Թադևոսյանը' անդրադառնալով համացանցում հայտնված ««Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատարի աստղայինը տարել է» վերնագրով հրապարակմանը, որում նշվում էր, որ Սերժ Սարգսյանի կողմից կինոարվեստի ոլորտում պետական մրցանակի արժանանալուց հետո լրագրողների հետ զրույցում ինքն իրեն բավական մեծամիտ է պահել:

Այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ հանդիսատեսը սիրեց իրեն, Սամվելը պատախանել էր. «Երևի գեղեցիկ եմ, հետաքրքիր եմ, այսպիսի դեմքերի պակաս կա…»: Հոդվածի հեղինակն անդրադարձել էր Սամվելի վերոնշյալ պատասխանին' դրա մեջ տեսնելով Սամվելի մեծամտությունը. «Ախր ոնց կարող է մարդ, ով միայն այս ֆիլմով հայտնի դառել նման անհամեստություն անել։ Եթե ինքը չի իմանում, թե ինչի սիրեցին, ասեմ, որ դրա մեղավորը ֆիլմի փիլիսոփայությունն է ու ոչ թե իրեն են սիրել այ իր կերտած կերպարին, ով մի ամբողջ վեհ կերպարի ամբողջություն էր»,- նշել էր հրապարակման հեղինակը:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular