ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստում ենք ալադի կամ ամերիկյան պանքեյք. Այս բաղադրատոմսով պատրաստված ալադիները հիշեցնում են մեզ մեր մանկությունը

ՎԻԴԵՈ

Մանրամասն՝Lraber.info

Ամերիկյան այս նրբաբլիթները՝ պանքեյքերը, հիշեցնում են մեր ալադիները(ձիթաբլիթ): Նրանք պետք է լինեն փքուն, թեթև ու ոսկեգույն երանգով:  Ամերիկյան ընտանիքներում պանքեյքեր ավանդաբար պատրաստում են նախաճաշի համար: Այն տաք վիճակում դնում են ափսեի մեջ և վրան լցնում տարբեր օշարակներ: Պանքեյքերը լինում են նաև տարբեր հավելումներով՝ հատապտղային, խնձորի, շոկոլադի:

Պանքեյքերը պատրաստում են չոր տապակի մեջ, որը պետք է լինի իդեալական մաքուր:  Սակայն, եթե դուք վախենում եք, որ այդպես կայրվի, ապա կարող եք սերուցքային կարագով պատել տապակը կամ լցնել ձեթ:

Խորհուրդ չի տրվում հատապտուղներ և այլ հավելումներ լցնել հենց խմորի մեջ, քանի որ այն կարող է այրվել:

Բաղադրիչներ

  1. հավկիթ-5 հատ
  2. շաքարավազ- 70գր.
  3. ալյուր — 60գր
  4. փխրեցուցիչ — 2 գր. 
  5. վանիլ — 1թ/գ
  6. աղ- մեկ պտղունց

 

Պատրաստումը

  1. Վերցրեք 5 դեղնուց, ավելացրեք 40 գր. շաքարավազ, խառնեք: Ավելացրեք մի պտղունց աղ, փխրեցուցիչ, վանիլ և կրկին խառնեք:

 

  1. Մաղելով լցրեք ալյուրը:
  2. 4 սպիտակուց հարեք, ավելացրեք 30 գր. շաքարավազ, և կրկին հարեք: Սպիտակուցի զանգվածը խառնեք դեղնուցով զանգվածին:
  1. Տապակը տաքացրեք, գդալով վերցրեք խմորից լցրեք տապակի մեջ և փակեք կափարիչով: 2–3 րոպեից շուռ տվեք, որ մյուս կողմն էլ եփվի:

Բարի ախորժակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular