ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


14 տարի առաջ այս բուժքույրը փրկեց կոշիկի տուփի մեջ հայտնված այս երեխային. միայն տեսեք՝ տարիներ անց ինչ տեսք ունի նա

ՖՈՏՈ

Երկու տասնյակ տարուց ավելի է, ինչ ամերիկուհի Ջենի Ջոզեֆը ծննդարանում աշխատում է որպես բուժքույր։ Այդ տարիների ընթացքում նա բազմաթիվ անհավանական դեպքերի է ականատես եղել, սակայն այս պատմությունը նա երբեք չի մոռանում։

Tucked In A Shoebox

14 տարի առաջ, երբ Ջենին սովորականի պես հերթապահության էր, միջանցքում մի լացող դեռահաս տղայի նկատեց՝ ձեռքին կոշիկի տուփ։ Տղան շփոթված էր, հեկեկում էր ու անօգնական վիճակում էր։ Երբ Ջենին վերցրեց նրա ձեռքի կոշիկի տուփն ու բացեց, ուղղակի ապշեց. դրանում տիկնիկի շորերով նորածին երեխա էր՝ փաթաթված խոհանոցային սրբիչի մեջ։ Նա այդ պահին հազիվ կարողացավ կառավարել իրեն, որպեսզի չուշաթափվի։

Teen Dad

Երեխային անմիջապես տեղափոխեցին հիվանդասենյակ։ Երեք ժամ անց երեխայի վիճակը կայունացել էր։ Նա կշռում էր ընդամենը 1 կիլոգրամ 360 գրամ։ Այդ ողջ ընթացքում դեռահաս տղան միջանցքում շարունակում էր անդադար լացել։ Բժիշկները շտապեցին խոսել նաև տղայի հետ՝ հասկանալու ողջ եղելությունը։ Տղան բուժքրոջը պատմեց, որ ինքը երեխայի հայրն է, իսկ մայրը ևս 15 տարեկան դեռահաս է։ Նրանք երկուսն էլ ցանկանում էին հրաժարվել երեխայից, սակայն Ջենին ասաց, որ եթե հրաժարվեն երեխայից, ապա կզրկվեն ծնողական իրավունքներից, ուստի ինքը չի կարող նրանց ասել՝ ինչպես է երեխան, արդյոք վիճակը բարելավվե՞լ է, թե՞ ոչ և այլն։

Born Premature

Իրականում պատմությունն այսպիսին էր. երեխայի մայրը՝ Չերիշը, ինչպես նաև հայրը դպրոցականներ էին։ Չերիշը, վախենալով ծնողներից ու հասարակությունից, միշտ խնամքով թաքցրել էր իր հղիությունը, իսկ երբ զգացել էր, որ ծննդաբերում է, փակվել էր իր սենյակում և կանչել իր ընկերոջը՝ երեխայի հորը, ով պատուհանով թաքուն էր ներս մտել։ Տնային պայմաններում ծննդաբերելուց հետո նրանք նորածնին դրել էին կոշիկի տուփի մեջ՝ թողնելով հետևյալ գրությունը. «Մենք շատ ենք սիրում քեզ, պարզապես չենք կարող պահել ու մեծացնել։ Ուզում ենք, որ քո անունը լինի Ալեն Քորի, ու հույս ունենք՝ մի օր քեզ կրկին կտեսնենք։ Աստծո աչքը թող միշտ քեզ վրա լինի»։

Easing Her Doubts

Տուփի մեջ երեխան ձեռքին՝ տղան մոտավորապես 12կմ ոտքով քայլել էր։ Բարեբախտաբար, երեխային ոչինչ չէր պատահել։ Չնայած նա 6 շաբաթ շուտ էր ծնվել, կարողանում էր ինքնուրույն շնչել։ Նաև նրա պորտալարն էր վնասվել տանը հասարակ մկրատով կտրելու պատճառով։

A Love Note

Չնայած Չերիշը վախենում էր իր մորն ասել ծննդաբերության մասին, ով, ի դեպ, նույնպես 15 տարեկանում էր երեխա ունեցել, Ջենիի հետ երկար զրույցներից հետո նա համարձակություն հավաքեց ու ասաց այդ մասին իր մորն ու ընտանիքի մյուս անդամներին։ Հակառակ սպասվածի՝ լուրը դրական ընդունվեց։

The Embracing Family

14 տարի է անցել այդ օրվանից, իսկ Ջենին ու Չերիշը կապը կորցրել էին։ Սակայն մի օր՝ 2016 թվականին, Չերիշին հաջողվեց գտնել Ջենիի ֆեյսբուքյան էջն ու նամակ ուղարկեց նրան։ Պարզվում է՝ դպրոցն ավարտելուց հետո Չերիշը, երեխան ու իր ամուսինը տեղափոխվել են Իլինոյս նահանգ, ուր Չերիշը համալսարան է գնացել, ստացել բուժքրոջ որակավորում, իսկ հիմա էլ ցանկանում է իրավաբան դառնալ։

She Became A Nurse

Ահա նաև կոշիկի տուփի մեջ 12կմ ճանապարհ անցած երեխան՝ Ալենը, ով այժմ շատ բարձրահասակ է ու սիրում  է բասկետբոլով զբաղվել։ Չերիշը մինչ այսօր շնորհակալ է Ջենիին՝ երեխայից հրաժարվելու մտքից իրեն հետ պահելու համար։ 

The Ultimate Bond

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular