ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Թադևոսյանի հակաաստղային բուժման պաբոչնիյ էֆեկտները ավելի լուրջ բուժում են պահանջում

ՖՈՏՈ

Օրեր առաջ անդրադարձել էի «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատարի՝ Սամվել Թադևոսյանի աստղայինը տարած լինելու հանգամանքին։ Իմ նկատառումների համար փաստեր էին հանդիսացել  Սերժ Սարգսյանի կողմից կինոարվեստի ոլորտում պետական մրցանակի արժանանալուց հետո լրագրողների հետ զրույցում նրա տված պատասխանները։ 

Սամվելը՝ պատասխանելով լրագրողների կողմից տված հարցին՝  թե ինչո՞վ էր պայմանավորված, որ հանդիսատեսը սիրեց իրեն, անկեղծորեն և առանց սեթևեթելու պատասխանեց. «Երևի գեղեցիկ եմ, հետաքարքիր եմ, այսպիսի դեմքերի պակաս կա… »

 

Ֆիլմի գլխավոր դերակատարը չմոռացավ նաև նշել, որ հիմա առհասարակ մոռացել է թե՛ կերպարը, թե՛ ֆիլմը:

Իսկ հիմա «Կյանք ու կռիվ» գլուխգործոց ֆիլմի գլխավոր դերակատարը՝ անդրադառնալով իմ հրապարակմանը, թե՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատարի աստղայինը տարել է. Նա իր խոսքում երկու լուրջ սխալ է թույլ տվել, կայքերից մեկի հետ հարցազրույցում նշել է՝ «Հանդիսատեսը շատ դիպուկ է նկատել: Մոտ 6 տարի ես տառապում եմ աստղային հիվանդությամբ, բուժումներից հետո երկար ժամանակ է, որ վերականգնողական փուլ եմ անցնում, արդեն 2-րդ փուլն է: Հուսով եմ` ամեն ինչ լավ կլինի»։

 

 

Փաստորեն ոչ բուժումները, ոչ վերականգնողական փուլը ցանկալի արդյունք չեն տվել, ընդհակառակը, լուրջ պաբոչնիյ էֆֆեկտներ են առաջացրել, որը կարծում եմ, արդեն անբուժելի է։ Աստղային հիվանդությունը դեռ հույս ուներ բուժվելու, իսկ ինքնասիրահարվածությունը, նրա հեգնանքն ու իրոնիան՝ չեմ կարծում։

 

 

Ընդամենը 2014թ․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտած, 1993թ․ ծնված 24 տարեկան դերասանը, որ միանգամից հայտնի դարձավ «Կյանք ու կռիվ» ֆիլմի շնորհիվ, պարզվում է 6 տարվա մասնագիտական փորձ ունի։ Ֆիլմը նկարահանվել է 2016 թվականին և դեռ 2 տարին էլ չի լրացել, իսկ մինչ այդ բեմադել ու խաղացել է մի քանի փոքր ներկայացումներում, որոնցով նա այսպիսի համահայկական ճանաչելիությոան չէր հասնի։ Ու որտեղի՞ց նրան 6 տարվա աստղային հիվանդություն։ 

 

 

 

Այս ամենը մի կողմ, միթե հնարավոր չէր լրագրողի հարցին նորմալ պատասխանել, մի կողմ դնելով հեգնանքը։ Մի՞թե հնարավոր չէր ընդունել առողջ քննադատությունն ու սխալները։ Երևի ժամանակակից երիտասարդների գլխավոր «առավելությունն»  է չընդունել սեփական սխալները ու առողջ քննադատությունը։ Իսկ նա այնքան մեծ հնարավորություններ ուներ հայ ֆիլմում լավագույններից մեկը դառնալու։ 

Հեղինակ՝ ԿրիԾիկ (Boomnews.am)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular