ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքային խմբի կողմից մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ, որոնց տպագիր տարբերակներն առաջիկայում հասանելի կլինեն քաղաքացիներին: Նաև նշվել է, որ կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման վերոնշյալ ուղեցույցների էլեկտրոնային տարբերակներն արդեն իսկ ներկայացված են Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի Doing Business բաժինում:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ ստուգայցեր են իրականացվել երթևեկելի գոտիներում ապօրինի տեղադրված և մեքենաների կայանմանը խոչընդոտող առարկաների հայտնաբերման և առգրավման նպատակով: Արդյունքում առգրավվել է 17 նմանատիպ առարկա: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու հասարակական կարգի պահպանության ծառայության և ՃՈ հետ համատեղ պարբերական ստուգայցերը:
Աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ ի կատարում քաղաքապետի հանձնարարականի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների տեսանելի վայրերում փակցված են մանկապարտեզի աշխատանքային ժամերի, երեխաների ընդունելության կարգի և անհրաժեշտ այլ տեղեկատվության մասին համապատասխան ցուցատախտակները:
Անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված կրթական հաստատություներ չհաճախող երեխաների տվյալներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առողջապահության, հանրակրթության և մշակույթի վարչություններին հանձնարարել է շարունակել վարակի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով կրթամշակութային հաստատություններում իրականացվող խստացված հսկողությունը: 
Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ձեռնարկված են անհրաժեշտ միջոցները հունվարի 27-ին՝ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը և ս.թ. հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումները մայրաքաղաքում պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Հանձնարարվել է Արարատյան հայրապետական թեմի հետ համագործակցելով նախապատրաստվել նաև փետրվարի 11-ին՝ Բուն Բարեկենդանի տոնի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular