ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ հարցազրույց. Սուպեր Սաքոն ապացուցում է , որ «Մի գնա» երգի հեղինակային բոլոր իրավունքներն իրենն են

ՖՈՏՈ

Slaq.am-ը գրում է.

Օրերս համացանցը հեղեղվեց Սպիտակցի Հայկոյի մեղադրական խոսքով ու զայրույթով՝ կապված «Մի գնա» երգի հետ : Ըստ էության Հայկոն պատրաստվում է վերցնել երգի հեղինակային իրավունքը քանի որ , իր իսկ խոսքով, այն արդեն համաշխարհային մասշտաբի թեմա է դարձել : Թե իրականում ինչպես է վերաբերվում այս խնդրին

Սուպեր Սաքոն կամ ի՞նչ է մտածում, դժվարությամբ կապ հաստատելով այնուամենայնիվ՝ փորձեցինք զրուցել Սուպեր Սաքոյի հետ.

- Կապված ձեր զուգերքի հետ Հայկոն մեղադրական խոսքեր է հնչեցրել. որքանո՞վ է այն տեղին կամ՝ արդարացված.

- Ո՛չ , այդպես չէ : « Մի գնա » երգը իմ երգն է , ես Հայկոյին հրավիրել եմ , որ երգը կատարենք միասին , քանի որ համարում եմ , որ նա տվյալ ժանրում լավագույններից մեկն է :

Фото David Manukyan.

- Ինչպե՞ս է ծնվել այդ երգի պատմությունը .

- Երգահան Արտակ Արամյանը 2015թ.- ի ապրիլին էլեկտրոնային հասցեով ինձ ուղարկեց այդ երգը , ես հավանեցի , որից հետո արդեն Երևանում հանդիպեցի երգահանի հետ ու ինձ տրվեց երգի բոլոր իրավունքները :
Որոշ ժամանակ անց ԱՄՆ -ում պատահաբար հանդիպեցի Հայկոյին , ով ինձ խնդրեց ասելով հետևյալը . «Թաթուլի «Նա նա նա» - ի նման երգ արի ձայնագրենք , որ մեծ բում առաջացնի» , ու եկանք համաձայնության , որ «Մի գնա» - ն ինքը կատարի : Ես գոհ եմ , չեմ թաքցնի , որ երգի հաջողության համար շնորհակալ եմ Հայկոյին , Ինչպես նաև՝ գործիքավորող Արայիկ MG Մուրադյանին. թիմային փայլուն աշխատանքի արդյունքում երգը դարձավ միլիոնավոր մարդկանց համար հիթ : 57 երկրում ամիսներ շարունակ ռադիոներում ու երաժշտական հաղորդումներում եղել է առաջին հորիզոնականում , ավելին ասեմ , այդ երգի մեջ իմ կողմից հնչում է Մարոկո4 անունը բոլորովին անսպասելի Մարոկոյի թագավորը ինձ հրավիրեց այնտեղ, գովասանքի ու շնորհակալության խոսքեր ասելու :

- Ի՞նչպես ստացվեց ֆրանսիացի ռեփեր Maitre Gims -ի հետ համագործակցությունը :

- Քանի որ արդեն բազմաթիվ երկրներում տարածվել էր երգը ու երգում էին իրենց մայրենի լեզուներով , ֆրանսիացի ռեփերը կապվեց ինձ հետ և ասաց , որ ցանկանում է համագործակցել : Տեսահոլովակ նկարահանելու առաջարկն իր կողմից է եղել, ընդ որում ֆինանսական ահռելի ծախսերը ինքն է արել : Պատկերացրեք միայն ինչ գումարների մասին է խոսքը , որպեսզի նկարահանման համար մի քանի ժամով փակեն փողոցը և այն պահպանեն ոստիկաններով՝ մուտք չունենալու համար : 
Աշխատանքի ընթացքում առաջացավ հետևյալ խնդիրը ռեփերը չէր ցանկանում , որ հայերեն լեզվով հնչող հատվածը լիներ , սակայն ես պնդեցի , որ իմ կողմից պարտադիր պայման է , որպեսզի հնչեր հայերենը Հայկոյի կատարմամբ ու գրվեր նրա անունը, ինչին էլ նրանք համաձայնեցին : Maitre Gims - ը սկզբում ցանկանում էր , որ տեսահոլովակը նկարահանվեր երկու ռեփերի կատարմամբ :

- Խոսենք երգի ունեցած ֆինանսական հաջողության մասին : Դուք Հայկոյին բավականաչափ վճարե՞լ եք.

- Անցյալ տարի ինձ հետ երգելու համար Հայկոյին վճարել եմ , որից հետո առանձին վճարել եմ , երբ երգի կատարման թույլտվությունը վաճառեցի ֆրանսիացի ռեփերին , նաև հոնարար եմ տվել՝ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ - ում կայացած իմ մենահամերգին զուգերգը կատարելու համար : Նշեմ նաև , որ այդ երգը նախատեսված չէր տեսահոլովակ ունենալու համար , այն իմ նոր ձայնասկավառակի հերթական երգերից մեկն էր , բայց քանի որ ֆրանսիացի երգիչը առաջարկեց , որ ինքն է հոգալու ֆինանսական ողջ ծախսերը , այս դեպքում ես հրավիրված երգիչ էի ու սիրով համաձայնեցի : Մինչև հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում օտար հողում ծնված երիտասարդ հայերից , որոնց ծնողների մի կողմն է ազգությամբ հայ ինձ շնորհակալություն են հայտնում , որ անգլալեզու ռեփի հետ նաև մայրենի լեզուն է հնչում :

Фото David Manukyan.

Ռեփերի՝ Սուպեր Սաքոյի հետ զրույցից հետո մեզ հետաքրքրեց լսել նաև՝ երգահան Արտակ Արամյանին.

- Արտակ, ճիշտ պատկերացում ունենալու համար ի՞նչ մանրամասներ կպատմեք վիճահարույց «Մի գնա» երգի հետ կապված

- Այդ երգը ես եմ գրել 2011թ- ին, երկար ժանանակ տարբեր կերպ փնտրում էի Սուպեր Սաքոյին ու ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում նրա հետ շփվել , այդ պատճառով 2013թ- ին ես երգեցի ու այդ կատարումը հիմա էլ կա համացանցում : Տարիներ հետո վերջապես հանդիպեցի Սաքոյին ու երգը գտավ իր տիրոջը : Ես երգը գրելուց արդեն իսկ պատկերացնում էի, որ նրան եմ տալու բոլոր իրավունքները և ինքը կորոշի երգի հետ կապված հետագա ընթացքը : Հիմա էլ հաստատում եմ , որ երբ մենք հանդիպեցինք ես իմ «Մի գնա» երգի բոլոր հեղինակային իրավունքները հանձնել եմ Սուպեր Սաքոյին :

Զրույցը վարեց Լուսինե Արշակյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular