ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ տեսքով և ո՞ր դպրոցներն են հաճախել հայ հայտնիները

ՎԻԴԵՈ

lraber.info-ն գրում է...Այսօր Հայաստանի հազարավոր մանուկներ դարձան դպրոցական՝ առաջին անգամ, կամա թե ակամա, ծնողների ընտրությամբ, թե բնակության վայրով որոշված մի կրթօջախ ոտք դնելով, որտեղ պիտի կրթվեն, զարգանան, աշխարհայացք կերտեն ու վերջապես, «հայրենիքի համար պիտանի մարդ դառնան» առաջիկա 10 և ավելի տարիների ընթացքում: Իսկ ինչպիսի՞ն էին հայ հայտնիների դպրոցական տարիները, ո՞ր դպրոցներն են նրանք հաճախել և ինչպիսի՞ տեսք ունեին նրանք այդ տարիքում.

Երգչուհի Շուշան Պետրոսյանը մեծացել է արվեստագետների ընտանիքում ու վաղ տարիքից էլ առանձնացել է իր հակումներով դեպի արվեստը: Դպրոցից շատ ավելի առաջ ծնողները աղջկան տարբեր դասերի էին տանում, իսկ դպրոց Շուշանը գնացել է կազմակերպված, պատրաստի աշակերտուհի, ում համար լավ սովորելը ոչ միայն պարտադիր էր, այլ նաև սկզբունքի խնդիր:

Անդրեն առաջին անգամ դպրոց ոտք է դրել 1987թ: Ծնողները նրա ուսման համար ընտրել էին Ստեփանակերտի ռուսական դպրոցներից մեկը՝ թիվ 3-ը: Դպրոցական տարիներին Անդրեն միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվությամբ, երգելու, պարելու, նկարելու նկատմամբ իր հետաքրքրվածությամբ: Պետք է նշել, որ ռուսական կրթության հարցում ընտանիքում որոշում կայացնողը եղել է Անդրեի տատիկը, ով երկարամյա մանկավարժական փորձով ռուսերենի ուսուցչուհի է: Անդրեի դպրոցական մանկությունը համընկել է Արցախյան պատերազմի հետ, ու երգիչը տարբեր հարցազրույցներում միշտ մեծ հուզմունք է ապրում իր դպրոցական կյանքի մասին խոսելիս:

Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանը  տարբեր հարցազրույցներում սիրով պատմում է իր դպրոցական տարիների մասին: Դերասանուհու դպրոցական առաջին զանգը եղել է 1994թ. սեպտեմբերի մեկին: Ժաննայի առաջին դասարանի այս լուսանկարում տեսնում ենք, որ նա միշտ էլ գեղեցիկ է եղել:


 

Սոս Սարգսյանի անվան դրամատիկական թատրոնի աստղ, դերասանուհի Նարինե Գրիգորյանը դպրոց է հաճախել իր հայրենի ծննդավայր Արցախում՝ 1987 թվականին: Նարինեի դպրոցական բոլոր հիշողությունները կապված են Արցախյան պատերազմի հետ:  Այստեղ նա իր հոր հետ է, ով պատերազմի ողջ ընթացքում զինվորագրված է եղել ազատագրական պայքարին:

Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը դպրոցական է դարձել 1983թ՝ հաճախելով Երևանի թիվ 35 միջնակարգ դպրոցը: Ուսումնառության տարիներին Գայանեն փայլուն ունակություններ է դրսևորել և հետագա կրթությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով՝ 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որն ավարտել է 1993 թվականին:Այս լուսանկարում Գայանեն արդեն պիոներական է, հետևաբար՝ առնվազն երրորդ դասարանի աշակերտուհի է:

Սիրուշոն սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում,որտեղ, ի դեպ, հայկական շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ են սովորել՝ Քրիստինե Պեպելյան, Գոհար Գասպարյան, Հրաչուհի Ութմազյան: Համադասարանցիների հետ դպրոցական տարիների կամ դպրոցական համազգեստով լուսանկար Սիրուշոն երբեք չի հրապարակել, սակայն այդ տարիքի լուսանկարներ՝ բավականաչափ: Վաղ դպրոցական տարիքի լուսանկարներից մեկն էլ սա է, որտեղ երգչուհին մոտ 6-7 տարեկան է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular