ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սասնա ծռեր» խումբը պահանջում է նախարարին՝ բուժաշխատողների դիմաց. «Շտապօգնության» տնօրեն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

:Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող 4 բուժաշխատողներին զինված անդամները բաց կթողնեն այն դեպքում, եթե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վիրաբուժական անձնակազմով գնա այնտեղ: Այս մասին քիչ առաջ NEWS.am-ին ասաց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ խոսել է զինված խմբի անդամներից մեկի հետ:

«Միջնորդի միջոցով են մեր աշխատողներին կանչել, ասել էին, որ մամարեձ անձ կա զինված խմբի մեջ: Տեղում արդեն պարզվել էր, որ այնքան էլ ծանր չէ: Առաջին օրերին վիրավորվածին միայն կարելի էր տեղափոխել հիվանդանոց, որպեսզի ծանր հետեւանքներ չլինեն»:

Նախնական պայմանավորվածություն է եղել, որ բուժօգնություն ցույց կտան չեզոք գոտում: Բայց որ ասել էին հիվանդանոց տեղափոխելու խնդիր կա, 4 բուժաշխատողներն այլեւս չեն պահանջել վիրավորներին չեզոք գոտի բերել, իրենք առանց դեղորայքի՝ միայն պատգարակով մոտեցել են գնդի տարածք: Մոտեցել են զինված խմբի տղաներին, նրանք պահանջել են վերքերը տեղում մշակել եւ հրաժարվել հոսպիտալացումից»,- ասաց նա:

Թագուհի Ստեփանյանի պատմելով՝ հետո բուժաշխատողների առջեւ պայման են դրել. բժիշկները չեն հեռանալու տարածքից մինչեւ նախարարը վիրաբուժական անձնակազմով չգնա իրենց մոտ. «Փորձել եմ մեր աշխատողների հետ կապվել ներքին համարով, բայց Սեդրակ անունով մեկը ներկայացավ, այդ պահանջները ներկայացրեց, որքան էլ փորձեցի համոզել բաց թողնել, նա ինձ ասաց՝ դու էլ չզանգես: Խնդրել եմ բուժքրոջը բաց թողնեն, հրաժարվեց, ասաց՝ ոչինչ թող մնա, մինչեւ հարցերը կարգավորվի»:

Հարցին՝ հնարավո՞ր է գնդի տարածքում վիրահատություններ իրականացնել, «Շտապօգնության» տնօրենը պատասխանեց. «Նման պայմաններում վիրահատություններ անելը հնարավոր չէ»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խումբն իր հերթին «Ֆեյսբուքի» էջում գրել է. «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular