ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հունվարի 18-ի նիստում մերժեց Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի և Վարդևան Գրիգորյանի ներկայացրած «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնությունը որակել էր պոպուլիստական, ու հարցրել, թե արդյո՞ք նախաձեռնության մեջ կա ֆինանսական հաշվարկ: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ ասել էր, թե հաշվարկ չկա:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը Past.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալին, ընդգծեց, որ կառավարությունը մերժողական գործելաոճ է ընտրել:

«Սա առաջին դեպքը չէ, և մերժողական գործելաոճ է դրսևորվում հատկապես այն նախագծերի նկատմամբ, որոնք առնչվում են տնտեսությանը: Վարչապետի այն որակումը, թե նախագիծը պոպուլիստական է, անհիմն է: Տեսեք՝ երբ պատրաստ էր նախագծի, այսպես ասած, կմախքը, երկու ամիս առաջ  Գյուղատնտեսության նախարարի հետ պայմանավորվածություն եղավ: Մենք ասացինք՝ Ձեր համապատասխան մասնագետներին ուղարկեք, որ միասին քննարկենք, պատրաստենք նախագիծը, շատ լավ իմանալով նաև կառավարության դիրքորոշումը նման այլ նախագծերի հանդեպ: Երկու վարչության պետեր մեզ հետ մասնակցել են քննարկմանը: Անձամբ ես, և մեր փորձագետները երկու անգամ հանդիպել ենք իրենց հետ: Գյուղատնտեսության փոխնախարարը պետք է համարձակություն ունենար ու ասեր, որ միասին ենք աշխատել: Իրենք պատճառաբանում են, թե Գյուղատնտեսության մասին օրենք են մշակում, և ուզում են այդ մայր օրենքում նույն դրույթները մտցնել: Այդ դեպքում ազնվորեն ասեք այդ մասին, ոչ թե նախագծի հեղինակներին, ընդդիմությանը պոպուլիստներ անվանեք: «Ծառուկյան» դաշինքը երբևէ պոպուլիզմով չի զբաղվել և դրա կարիքը չունի»,-ասաց պատգամավորը:

Վարդևան Գրիգորյանը շեշտեց՝ տնտեսությանն առնչվող ընդդիմության կողմից ներկայացված նախագծերը մերժվում են,  բայց այն նախագծերը, որոնք ավելի շատ այս կամ այն օրենքի տեխնիկական մասն են աահովում, անցնում են. «Այն նախագծերը, որոնց ընդունման դեպքում բյուջեից պետք է գումար հատկացվի, մերժում են: ԱԺ անցած քառօրյայի ժամանակ մեր կողմից  ներկայացված ևս երկու նախագծեր էին մերժվել»:

Ինչ վերաբերում է կառավարության  ներկայացուցիչների կողմից մատնանշած հաշվարկներին, պատգամավորն ասաց. «Եթե իրենց հարկավոր էր այդ հաշվարկը, ապա այն կատարելու պահանջով պետք է դիմեին Ֆինանսների նախարարության իրենց գործընկերներին, որ նրանք էլ  հաշվարկները կատարեին ու ներկայացնեին: Իսկ մեր առաջարկածի մեջ որևէ պոպոլիստական բան չկա: Կառավարությունն ամեն տարի որևէ բնական աղետի դեպքում փոխհատուցումներ է անում: Իսկ մենք օրենքով ուզում ենք ամրագրել այդ աջակցությունը: Այո, բնական աղետների դեպքում երբեմն կառավարությունը փոխհատուցման որոշում է կայացնում, բայց դա ինքնագործունեություն է: Իսկ այդ աջակցությունն օրենքով ամրագրելու դեպքում  կառավարությունն արդեն պարտավոր է օրենքով այդ փոխհատուցումներն անել: Առանց ամրագրման մարզպետարանները շատ դեպքերում ում ուզում են՝ տալիս են այդ փոխհատուցումը, ում չեն ուզում՝ չեն տալիս: Ես շատ գյուղական համայնքներում եմ եղել, որտեղ պետական այրերը աջակցելու մասին խոստումներ են տվել:  Օրինակ՝ խոստացել են սառեցնել այդ տարվա ոռոգման ջրի գումարները: Բայց նույն գյուղացիներն ասում են, որ ոչինչ այդ ուղղությամբ չի արվել: Այսինքն՝ մեկ բան է ինքնագործունեությունը, մեկ ուրիշ բան՝ օրենքով ամրագրված պարտավորությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular