ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածված խնդիր. ներաճած եղունգը կարգավորիր այս հրաշք միջոցով՝ տան պայմաններում

ՎԻԴԵՈ

lraber.info-ն գրում է.

Ոտքերի մատների ներաճած եղունգը երկարատև հիվանդություն է, որն արտաքինից ունի մաշկի մեջ ներաճած եղունգի տեսք: Այս խնդրից ազատվելու համար կան բազմաթիվ պատճառներ և բազմաթիվ մեթոդներ, ինչպես վիրահատական, այնպես էլ ժողովրդական բժշկության: 

Բժշկական թանկարժեք ու անհարմար բուժումից խուսափելու համար կարելի է լուծել այս խնդիրը ինքնուրույն և տնային պայմաններում: Սակայն բուժման այս ձևը հնարավոր է իրականացնել միայն հիվանդության վաղ փուլերում, երբ դեռ ի հայտ չեն եկել կողմնակի բարդություններ:

Ինչպե՞ս հեռացնել ոտքի ներաճած եղունգը՝ առանց վիրահատական միջամտության

Առաջին հերթին անհրաժեշտ է փափկեցնել ոտնաթաթի մաշկը (հատկապես եղունգի շուրջը), ինչի համար պետք է պատրաստել տաք վաննա: Ոտքերի համար նախատեսված վաննայի մեջ հարկավոր է լցնել 5 լիտր տաք ջուր և ավելացնել 3 ճաշի գդալ կերակրի սոդա (ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև աղ): Հարկ է ուշադրություն դարձնել ջրի ջերմաստիճանին և թույլ չտալ, որ այն լինի 37 աստիճանից ցածր: Երբ ոտքերը բավական փափկեն, անհրաժեշտ է հանել ջրից և շարունակել պրոցեդուրան: Կարելի է ներաճած հատվածներում օգտագործել նաև բժշկական կպչուն սպեղանի՝ հեշտացնելով աշխատանքը:

Եղունգի եզրը բարձրացնելու համար անհրաժեշտ է նրբունելիի (պինցետ) օգնությամբ մաշկի և եղունգի միջև տեղադրել բամբակի կտոր, սակայն մինչ դա անելը հարկավոր է մշակել վնասված հատվածները հակաբակտերիալ հեղուկով կամ յոդով: Բամբակն ու վիրակապը հարկավոր է փոխել 24 ժամ հետո: Այս պրոցեդուրան պետք է անել 15 օր շարունակ, որից հետո եղունգը կվերդառնա իր բնականոն դիրքին:

Եթե վերոնշյալ պրոցեդուրան բարդ է կամ ինչ-ինչ պատճառներով չի ստացվում անցկացնել, ապա կարելի է օգտագործել 1 ճաշի գդալ թարմ մեղրի և 1 պճեղ մանրացրած սխտորի կամ հալվեի խառնուրդը, որը  կունենա փափկեցնող և հակասեպտիկ ազդեցությունը:

Հարկ է հիշել, որ այս մեթոդի ամենակարևոր հատվածը մաշկի փափկեցումն է և բամբակի կտորը ամեն օր փոխելը: 15-օրյա պրոցեդուրաներն ավարտելուց հետո, անհրաժեշտ է պարզապես հեռացնել եղունգի ներաճած հատվածը:

Իհարկե պարբերաբար ոտնահարդարումը կազատի հետագայում նման խնդիրներից, սակայն վարակի կամ եղունգի ձևափոխման դեպքում բժշկի հետ խորհրդակցությունը չի կարելի հետաձգել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular