ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը կալանավորեց Ճամբարակում ամերիկյան մարտաֆիլմ հիշեցնող 20 մլն արժողության ոսկյա և ադամանդե զարդեր հափշտակած 22-ամյա և 23-ամյա երիտասարդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ՝ հուլիսի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանի և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանի նկատմամբ, ովքեր կասկածվում են դանակի սպառնալիքով Ճամբարակ քաղաքում 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդեր հափշտակելու մեջ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով բռնություն գործադրելով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճամբարակի դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Աբրահամյանն ու Ա. Աբրահամյանը վերցվել են երկամսյա կալանքի: Նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ՝ հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2 երիտասարդների կողմից տեղի ունեցած ավազակային հարձակման մասին:

Խանութում տեղադրված տեսախցիկն արձանագրել էր, թե ովքեր և ինչ պայմաններում էին խանութից հափշտակում 20 մլն արժողության ոսկյա զարդերը: Ինչպես ավելի վաղ Ճամբարակից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 23-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular