ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք իրենց մեխեն ասֆալտին. ՀՀԿ խոսնակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում ՀՀԿ-ականները քննարկել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ներկուսակցական խնդիրների վերաբերյալ քննարկել ենք երեք հարց, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացրել:

«ԳՄ-ն որոշել է ստեղծել քաղաքական դպրոց, ինչպես ընդունված է մի շարք եւրոպական երկրներում, առաջատար կուսակցություններն ունենում են քաղաքական դպրոց, որը կկրի ՀՀԿ երջանկահիշատակ նախագահ Անդրանիկ Մարգարյանի անունը: Երկրորդ որոշումն այն է, որ ստեղծել եւս մեկ հանձնաժողով: Դա արտաքին կապերի հանձնաժողովն է: Սա կնշանակի, որ մեր կուսակցությունը մեծ նշանակություն է տալու միջկուսակցական կապերի ամրապնդմանը թե՛ ԵԺԿ-ի, եւ թե՛ Միացյալ Ռուսաստանի հետ»,- ասաց Էդուարդ Շարմազանովն ու հավելեց, որ երրորրդ որոշումն էլ վերաբերվում է այս տարվա աշնանը կայանալիք ՀՀԿ համագումարին: Նա նշեց, որ որոշում է կայացվել ՀՀԿ-ի ծրագրում փոփոխություն մտցնել:

«Ներքաղաքական մասով հիմնական քննարկումները ծավալվել են ԸՕ-ի շուրջ, քննարկել ենք թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ընդդիմադիր ուժերի, եւ թե՛ քաղհասարակության առաջարկները: Այսօր ՀՀԿ-ն եկավ այն եզրահանգման, որ մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր քաղաքական ուժերի, բոլոր ՀԿ-ների առաջարկությունները հաշվի կառնվեն, կքննարկվեն ու ամենակարեւորը քննարկվեց Վենետիկի հանձնաժողովի առաջարկները»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Անդրադառնալով այսօր Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիային՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ցանկացած ակցիա պետք է իրականացվի ՀՀ օրենսդրության պահպանման պարագայում եւ բոլորը պետք է հարգեն ՀՀ օրենսդրությունը: «Ես ընդունում եմ, որ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքի ակցիա անելու, ինձ համար անակնկալ էր, որ տեղի ունեցավ մի բան, որը մեր մենթալիտետի համար կարծես թե առաջին անգամ տեղի ունեցավ, մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի եղել, որ կանայք պառկեն եւ իրենց մեխեն ասֆալտին: Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա վերցնեմ, բայց ես տեսել եմ Ազատություն ռադիոկայանի տեսանյութը, եւ ինձ մոտ տպավորություն է եղել, որ ոստիկաններն իրենք չեն ցանկացել բախում լինի: Մենք շատ ենք հարգում մեր քաղաքացիներին, նրանց ազատության իրավունքը, բայց բոլոր ժողովրդավարական երկրներում բոլորն ակցիա անելուց պետք է հարգեն ոստիկաններին»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի կողմից երեկ հրապարակված ճանապարհային քարտեզի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դրանք օրակարգ արհեստական բերված հարցեր են, իսկ իրական օրակարգային հարցերից մեկը Ընտրական օրենսգիրքն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular