ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում եմ այս տարի որդուս մկրտել Հայաստանում. Դելո

ՎԻԴԵՈ

Life.panorama.am-ի զրուցակիցն է սիրված դերասան Վահագն Ստեփանյանը` Դելոն, ով արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում:

Մեզ հետ զրույցում Դելոն ամփոփել է անցած 2017-ը, խոսել ԱՄՆ-ում Ամանորը անցակացնելու եւ 2018-ի ծրագրերի մասին:

«Անկախ ամեն ինչից` ես փորձում եմ ամեն օրն ուրախ անցկացնել, իսկ տոներին առավել եւս ամեն ինչ անում եմ իմ ու ընտանիքիս բարձր տրամադրության  համար: Դե իսկ երեխայիս ներկայությունը այս հարցում ամենակարեւորն է. որդուս հետ ամեն պահն է ջերմ անցնում: Ի դեպ`Ամանորին ես Սանտա Կլաուսի, իսկ տղաս էլֆի հագուստներ էինք հագել, արդյունքում ունեցանք հաճելի ընտանեկան տոներ»,- ամանորյա օրերի մասին խոսելիս` նշեց դերասանը:

Հարցին, թե կարոտե՞լ է հայաստանյան Ամանորը, ժպիտով պատասխանեց.

«Կարծում եմ` այնպես, ինչպես Հայաստանում է նշվում Նոր տարին, ուրիշ ոչ մի երկրում չի նշվում: Իսկապես շատ եմ կարոտել այդ ամենը, կարոտել եմ անվերջ հյուր գնալուն ու այն սպասմանը, որ քո տուն էլ պետք է հյուրեր գան, անգամ երեւանյան ցրտին եմ կարոտել, երբ թվում էր թե ականջներդ հիմա կկտրվեն, կարոտել եմ ավանդական բուդը, տոլման, բլինչիկը: Հույս ունեմ, որ մյուս տարի Ամանորը ընտանիքիս հետ միասին կնշեմ Հայաստանում»:

Ամփոփելով անցած 2017-ը` Դելոն նկատեց.

«2017-ն ինձ համար շատ լավ տարի էր` սկզբից մինչեւ վերջ: Ճիշտ է` մասնագիտական իմաստով շատ բան չեմ հասցրել անել, նախորդ տարի եղան մի քանի համերգներ, ընկերներիս եւ կնոջս հետ հիմնեցինք «Sector10 Entertainment»-ը, որն արդեն իսկ հստակ քայլորվ առաջ է շարժվում»:

Մեր զրուցակցի խոսքով` 2018-ն էլ սկսել են աշխատանքային մթնոլորտում:

«Գործընկերներիցս երկուսը երկար ժամանակով Հայաստան էին եկել, բայց շուտով արդեն վերադառնալու են, որից հետո ի կատար կածենք մեր  համատեղ մտքերն ու նպատակները»,- նշեց Վահագնը:

2017-ին երկար դադարից հետո Դելոն եկավ Հայաստան, հետաքրքրվելով, թե այս տարի եւս նրան սպասե՞նք հայրենիքում, պատասխանեց.

«Այո, պլանավորում եմ այս տարի էլ գալ Հայաստան, որովհետեւ ուզում եմ այս տարի որդուս մկրտել հենց Հայաստանում: Հավանաբար մեր կյանքի այդ կարեւոր իրադարձությունը ամռանը կլինի: Նաեւ այս տարի դառնալու եմ 30 տարեկան, որն ինձ համար շատ կարեւոր տարիք է. Ուզում եմ 30 տարեկանիս առաջին օրերը Հայաստանում վայելել: Ի դեպ` հոբելյանական եւս մի քանի իրադարձություններ կան, որոնք հիմա կթողնեմ անակնկալ եւ կխոսեմ, երբ արդեն Հայաստանում լինեմ»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular