ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղային «ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐ», ովքեր անհետացել են Շոու-Բիզնեսից

ՎԻԴԵՈ

lraber.info-ն գրում է....«Հանգուցյալ» բառը ոչ ուղիղ իմաստով կիրառելու նպատակահարմարությունը մեկն է․ ներկայացնել հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնց աստղը վաղուց խամրել է և որոնք տարիներ շարունակ երաժշտական ասպարեզում արդեն «հանգուցյալներ» են «հռչակված»։ Ժամանակին նրանք հեռուստաեթերի սիրելիներն էին, իսկ այսօր նրանց մասին թերևս հիշում ենք միայն մենք։

«Շիկեր»

«Շիկեր» խումբը ծնվեց այն ժամանակ, երբ հայկական շոու բիզնեսում երաժշտական խմբերը թրենդային էին։ Այս խումբն էլ ռուսական «Վիագրա» խմբի նմանությամբ ծնվեց, շարունակաբար փոփոխվեց, բայց ի տարբերություն «Վիագրա»-ի, շուտով «մահացավ»։

Ու չնայած հումորային մի շարք հաղորդումներում այսօր էլ հաճախ անդրադառնում են խմբի «վոկալային փայլուն» ունակություններին, այդուհանդերձ աղջիկները ժամանակին սիրված էին։Խմբի երգչուհիների շեշտակի փոփոխությունները շուտով հանգեցրին նրան, որ հանրությունը ձանձրացավ ամեն անգամ հեռուստաէկրանին նոր դեմք տեսնելով, ուստի հիասթափության ֆոնին «Շիկեր» խումբը դադարեց մասշտաբային լինել։

Խմբի աղջիկներից ոմանք աստիճանաբար հաստատվեցին ԱՄՆ-ում, ոմանք մնացին երաժշտական լուսանցքում, իսկ ոմանք էլ ճիշտ քայլերի շնորհիվ դարձան անհատ կատարողներ։ Ամեն դեպքում, «Շիկեր»-ին իրավամբ կարելի է դասել աստղային «հանգուցյալների» շարքում։

«Թիվ 5»

Թե որտեղ են 2000-ականի սկզբներին դեռահասների սրտեր գերող «ԹԻՎ 5»-ի տղաները, կդժվարանանք պատասխանել։ 2006-2009 թվականներին երաժշտական տասնյակներում առաջատար դիրք գրավող այս խումբը միանգամից «անհետացավ» շոու բիզնես կոչվածից։ Խմբի տղաների՝ Տիկոյի, Ռաֆոյի, Աբոյի, Մավի մասին լրատվամիջոցներում շատ տեղեկություններ չկան

Ամենաթարմ ինֆորմացիան հեռավոր 2009-ին է․ «Թիվ 5»-ի տղաները ամուսնացան, վերջերս մեղրամիսի մասին երգեցին , հայտարարեցին, որ «փոքրիկ անդրանիկին» են սպասում», CD-ի թողարկեցին»։Հավելում՝ ու անցան ընդհատակ։ Խմբի լուծարումից հետո որոշ անդամներ անհատական կարիերա փորձեցին հարթել․ ու թեև և Աբոյի, և Տիկոյի երգերը սիրվեցին հանրության կողմից, այդուհանդերձ նրանց երաժշտական կարիերան, կարծես թե, «մահացավ»։

Սրբուհի Քեքեջյան

90-ականներին հայկական շոու բիզնեսի գագաթում էին մի քանի երգիչ-երգչուհիներ՝ Լիլիթ Կարապետյանը, Մայա Մարգարյանը, Մայքլ Քոթանջյանը, Կարինե Մովսիսյանը, Սրբուհի Քեքեջյան։ Վերջինս ուներ բազմաթիվ սիրված երգեր, որոնք մինչ օրս էլ քթի տակ երգում են տնային տնտեսուհիները։ Նրա թերևս ամենահայտնի երգերից էր «Պատահական քեզ գտա, պատահական կյանք է սա»-ն։

Սրբուհուն հայ հանդիսատեսը ժամանակին երկրպագում էր այն աստիճան, որ նա Հայաստանում մեծ մենահամերգ ունեցավ։ Իսկ այսօր նրա մասին ինֆորմացիա գտնելու համար «Գուգլ» որոնողական համակարգն է նույնիսկ անզոր։

Թե որտեղ է 90-ականների ամենապահանջված երգչուհիներից մեկը, մեզ հայտնի չէ։ Բայց այն, որ նրան այսօր շատ քչերն են հիշում, արձանագրում է, որ երգչուհին աստղային «հանգուցյալների» շարքում է։

Միստր X

90-ականների երաժշտական աստղաբույլի թերևս ամենավառ ու տպավորիչ կերպարներից էր երգիչ Միստր X-ը՝ Արթուր Հակոբյանը։ Հանրությանը ներկայանալով սև դիմակով՝ նա գերեց շատերի հետաքրքրասիրությունը ու «ստիպեց» իրեն սիրել ու լսել։ Ձայնային գեղեցիկ տվյալներն էլ երգչին հետաքրքրասիրության դաշտից տեղափոխեցին պրոֆեսիոնալ բեմ։

Ու քանի դեռ հանրությունը չգիտեր՝ ով է թաքնված սև դիմակի հետևում, երկրպագուների բանակն ավելանում էր։ Բայց արի ու տես, որ երգչի «հաջողության գլխավոր գրավականը» նրա դիմակն էր, որը «Երկու աստղ» մրցույթի ժամանակ «պատռեց հենց երգիչը»։

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց այդ օրվանից նա դարձավ հայկական շոու բիզնես ստանդարտ կատարողներից մեկը և այդպես էլ մեկ այլ «մակարդակի» չհասավ։ Այսօր Արթուր Հակոբյանի մասին մամուլում շատ տեղեկությունն չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular