Գիտականորեն ապացուցված փաստեր․ Ահա թե ինչ կլինի մեր օրգանիզմի հետ, եթե ուտենք ձուն հում վիճակում
ՎԻԴԵՈlraber.info-ն գրում է...Ձուն շատ սնուցող և օգտակար սնունդ է։
Գիտե՞ք դուք արդյոք, որ կան մարդիկ ովքեր սիրում են ուտել ձուն՝ հում վիճակում։ Նրանց խոսքով հում ձվի օգտագրծումը ունի շատ առավելություններ, որոնք էլ փոխանցվում են օրգանիզմին։
Դա փաստ է, որ սնունդի պատրաստումը բերում է մի քանի օգտակար նյութերի վերացմանը, որոնք չեն կորում հում մթերքի դեպքում։ Նույն բանն էլ կատարվում է ձվի դեպքում:
Մասնագետների ասում են, որ բարձր ջերմաստիճանի ազդեցությունը կարող է բերել նրան, որ ձվի մեջ օգտակար վիտամինները և հանքանյութերը հասանելի չեն լինի մեր մարմնին։
Ինչքան երկար եք պատրաստում ձուն, այքան ավելի շատ օգտակար նյութեր են վերանում նրա կազմից։
Սակայն մասնագետները ավելացնում են, որ ձվերում նաև կան մի քանի սնուցող նյութեր, որոնք կարող են լինել ավելի քիչ էֆեկտիվ, եթե չեփվեն տաք ջերմաստիճանում։
Մենք առաջարկում ենք իմանալ հետազոտությունների արդյունքները, որոնք ասում են այն մասին, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում հում և եփված ձվեր ուտելու ժամանակ։
Դրական կողմեր
Դուք ստանում եք ավելի շատ վիտամին D։
Հետազոտությունները ասում են, որ հում ձուն առաջարկում է 36% ավելի շատ վիտամին D, որն անհրաժեշտ է օստեոպորոզի, սրտային հիվանդությունների, ճարպակալման և դեպրեսիայի հավանականությունը նվազեցնելու համար։
Դուք կարող եք ստանալ մեծ առավելություններ ուտելով հում ձու, եթե չեք ստանում բավարար արևի ճառագայթներ, որոնք համարվում են վիտամին D-ի հրաշալի աղբյուրներ։
Այն ձեզ կտա ավելի շատ օմեգա 3։
Այն անհրաժեշտ է հոդերի ցավի և բորբոքումների դեմ պայքարելու համար։ Այն նվազեցնում է վատ խոլեստերինը, իչպես նաև պայքարում է անհանգստության և դեպրեսիայի դեմ։
Ձեր աչքերը կմնան առողջ
Ձվի մեջ հայտնաբերված 2 հակաօքսիդանտները՝ լյուտեինը և զեակսանտինը պաշտպանում են աչքերը ծերանալուց և պահպանում են լավ տեսողությունը։ Ինչպես ցանկացած այլ հակաօքսիդանտ, բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է ինչպես լյուտեինը, այնպես էլ զեակսանտինը։
Առկա բիոտին
Մասնագետների խոսքով, բիոտինը՝ B խմբի վիտամին է, որը կարևոր է օրգանիզմում կատարվող շատ գործընթացների համար։ Բիոտինը օգնում է ակտիվացնել ձեր մարմինը և կարգավորել նյութափոխանակությունը։
Դուք կարող եք ստանալ ավելի շատ խոլին։
Այդ օգտակար նյութը պատկանում է B խմբի վիտամիններին և ունի շատ առավելություններ առողջության համար։ Այն կարգավորում է մկանների շարժը, լյարդի ֆունկցիաները, ուղեղի զարգացումը, տրամադրության կայնուացումը և նորմալ նյութափոխանակությունը։ Անբավարար խոլինը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կարող է մեծացնել Ալցհայմեր հիվանդության հավանականությունը։
Բացասական կողմեր
Ավելի քիչ սպիտակուց է գնում դեպի օրգանիզմ։
Գաղտնիք չէ, որ ձուն հարուստ է բարձրորակ սպիտակուցներով։ Իրականում, այն մատակարարում
է բոլոր 9 ամինաթթուները (սպիտակուցի բլոկներում), որոնք մեր մարմինը չի կարող ինքնուրույն արտադրել:
Սակայն, համաձայն գիտական հետազոտությունների՝ սպիտակուցների թիվը նվազում է, երբ ուտում եք ձուն հում վիճակում։ Սպիտակուցների 90%-ը հասնում է օրգանիզմ, եթե այն եփված է, իսկ հում վիճակում ընդամենը 50%-ը։
Կարող են վարակված լինել բակտերիաներով
Բարձր ջերմաստիճանը օգնում է սպանել միկրոբները և հենց այդ պատճառով էլ ձուն եփելով մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ բակտերիաներից։ Հենց այդ պատճառով էլ, շատերը ձուն չեն օգտագործում հում վիճակում։