Համացանցում վերջին շրջանում սկսել են ակտիվ քննարկել ԱՄՆ-ից 43-ամյա Ջեսիկա Անսլոուին: Պատճառն այն է, որ այդ կինն այնքան երիտասարդ տեսք ունի, որ թվում է՝ իր 23-ամյա դստեր հասակակիցն է: Ավելին, նա 7 երեխա ունի, սակայն նրա կառուցվածքին կարելի է նախանձել:
Instagram-ի աստղը միշտ չէ նման տեսք ունեցել: Նա առաջին երեխան ունեցել է 19 տարեկանում և այդ ժամանակ խիստ գիրացել է: Սակայն Ջեսիկան չի անհանգստացել իր կառուցվաքծի համար և ջանքեր չի գործադրել ավելորդ քաշից ազատվելու համար:
Միայն մի քանի տարի անց կինը հիմնովին փոխել է իր կենսակերպը: Նա հրաժարվել է արագ սննդից և ակտիվ զբաղվում է սպորտով:
Instagram-ում նրա հետևորդները զարմանում են, թե ինչպես է իրեն հաջողվում հետևել իրեն և միևնույն ժամանակ դաստիարակել 7 երեխաների: Դրան ի պատասխան Ջեսիկան նշում է, որ իրեն օգնում են հոգատար ամուսինը, տատիկներն ու պապիկները, ինչպես նաև ավագ զավակները:
Instagram-ում Ջեսիկան արդեն ունի ավելի քան 125 հազար հետևորդ: Շատերը նշում են, որ Ջեսիկան իրենց համար օրինակ է ծառայում: