ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիրում եմ քեզ, իմ սուրբ Մարիամ». Արմուշի հուզիչ գրառումը

ՖՈՏՈ

lraber.info-ն գրում է

Դերասան Արմուշը, սոցցանցի իր էջում հուզիչ շնորհավորանք է հրապարակել՝ մոր ծննդյան կապակցությամբ, որում գրված է.

«Կյանքում, երբ երջանիկ եմ եղել,այդ երջանկությունը շնչել եմ միայն քո սրտով, ուզում եմ այսօր ընդամենը խոսել քո սրտի հետ ու խնդրել նրան, որ այնքան զարկի, մինչև ես նորից ծնվեմ, որ քո սրտի մեղմ շնչով նորից հառնեմ իմ մեջ այն շունչը, որը նորից կյանք կտա:

Այնքան եմ սիրում քո մեղմ բույրը, երբ քո տանջված ձեռքերով գիշերներս ես հանգստացրել, ուզում եմ, այնքան բանեմ ուզում ՄԱՄ, բայց հավատա, երբ նայում եմ քո ձեռքերին, ուզում եմ ոչ թե ուզել, այլ ամեն բան տալ քեզ, երբ նայում եմ հոգնած աչքերիդ, ուզում եմ ոչ թե տեսնել,այլ իմ աչքերը տալ քեզ, երբ տեսնում եմ, թե ինչպես է սիրտդ մեկ-մեկ կանգ առնում, ուզում եմ իմ սիրտը քեզ տալ:

Եթե ասում են հավերժություն, ես այդ բառից սոսկում եմ միայն։

ՄԱՄ, ես չեմ ուզում հավերժություն, այլ ուզում եմ մի պահ, որ ապրեմ քո հոգով ու շնչեմ քեզանով, խնդրում եմ քեզ, այնքան ապրի՛ր , որ ամեն անգամ ես նորից ծնվեմ:

Երբ նայում եմ հոգնած շուրթերիդ, մեղմ կարոտ եմ զգում, սակայն դու այնպես ես նորից ժպտում, որ այդ ժպիտով ես անվերջ թռչում եմ, երանի, երանի հավերժությունը դու լինեիր, այլ ոչ թե կյանքը, հավատա՛,  ես քեզանով անվերջ կապրեի, քեզանով կշնչեի ու կերազեի:

Նորից պատկերվիր իմ կարոտած մանկության սրտում, տու՛ր նորից մեղմ օրորանք ու մեղմ համբույր, իմ միակ հավերժություն, իմ միակ օդ ու կյանք,քեզանից այն կողմ ես էլ չեմ շնչում, ուստի խնդրում եմ, ապրի՛ր հավերժ:

Դու իմ լույսն ես, դու իմ կորած ճանապարհի ճանապարհն ես, էլ ի՞նչ կյանք առանց ՄՈՐ սրտի:

Քեզ շատ եմ սիրում

Սիրում եմ քեզ սիրուց առավել, Աստծուց առավել, կյանքից առավել:

Երբ դու շնչում ես, աշխարհը իմն է, երբ դու մարում ես, լույսի նման աշխարհս մթանում է, իմ ՄԱՅՐ, իմ ԱՇԽԱՐՀ ու շունչ:

Սիրենք ամեն ինչ, բայց սիրենք սիրելուց առավել, միայն ու միայն մեկ բառ ` ՄԱՅՐ:

Ամեն օրը նրանց դարձնենք տոն, քանզի երբ մրսում ենք մենք, բացի ՄՈՐԻՑ ոչ մի տաքություն չի կարող ջերմացնել նորից:

Սիրում եմ քեզ ԻՄ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular