«Հունվարի 20-ից համարեք` գարուն է գալիս». Գագիկ Սուրենյանը` առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
ՎԻԴԵՈՄանրամասների համար՝ lraber.info
«Հունվարի 20-ից համարեք գարունը գալիս է»– ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Անդրադառնալով հանրապետությունում առաջիկա 5 օրերին սպասվող եղանակին` Սուրենյանը գրել է. «Ինչ-որ անհասկանալի վիճակ, կարճ ասած, տարվա 5-րդ եղանակ»:
ՀՀ ԱԻՆ տեղեկացմամբ` առաջիկա 5 օրերին եղանակը Հայաստանում հետևյալ պատկերը կունենա.
Հանրապետության տարածքում` Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ին նույնքանով կբարձրանա:
Հունվարի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ՝ գիշերները թաց ձյան տեսքով: