ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտահոգիչ վիճակագրությունը պարտադրում է այս հարցը դարձնել առաջնային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ 6-րդ գումարման 3 նստաշրջանում քվեարկության դրվեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված ՀՀ «Հարկային օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Վարման կարգով ելույթի ժամանակ ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը շեշտելով հարցի կարևորությունը ասաց.«Մենք առաջարկում ենք տվյալ տարվա ընթացքում հողի հարկից ազատել այն գյուղացիներին, որոնց տնտեսությունները բնակլիմայական աղետների հետևանքով ավելի քան 40 տոկոսի վնաս կկրեն: Սա է մեր առաջարկությունը: Հաշվի առնելով այն բնակլիմայական ռիսկերը, որոնք կան Հայաստանում և լսելով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների տարիներ շարունակ արտահայտած դժգոհությունները` մենք գտնում ենք, որ բնական աղետների պատճառով արդեն իսկ տուժած գյուղացիներին հարկելը, մեղմ ասած, անընդունելի է: Մենք գիտենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծ մասը իրենց աշխատանքները իրականացնելու համար վարկեր է ներգրավում, և, երբ եկամուտ չի ունենում, կանգնում է դժվարությունների առջև, չի կարողանում փակել այդ վարկերը, դրան գումարած, պարտավորություններ է ունենում պետության առջև: Դրա համար ենք մենք հանդես գալիս նման առաջարկով»:

 Իր հերթին Ծառուկյան դաշինք խմբակցությունից՝ Իվետա Տոնոյանը ավելացրեց. « Այն մտահոգիչ վիճակագրությունը, որ մշակվող հողերի 60%-ը չի մշակվում, յուրաքանչյուր տարի  100 000 տոննա ցորեն է ներկրվում Հայաստան, սա բավարար ազդակ է, որպեսզի խորհրդարանը քաղաքական կամք դրսևորի նման առաջակություններին ընթացք տալու համար, և եթե Գագիկ Ծառուկյանը կարող է գյուղացիների՝ շուրջ 500 000  դոլար պարտքը, որը հետևանք էր բնական աղետների՝  պարզապես զրոյացնել, կարծում եմ, որ ավելի քան օրախնդիր է, նման հարցերը դարձնել առաջնային»:

Հավելենք, որ  քվեարկության դրվեց Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում ներառելու հարցը, որին կողմ քվեարկեց 34, դեմ՝ 54 պատգամավոր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular