ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր ուժերը նախ կփորձեն իրար ոչնչացնել, եթե չստացվի, նոր կմիավորվեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ գրել էինք, որ, մեր տեղեկություններով, ընդդիմության շրջանում որոշակի խմորումներ են սկսվել՝ կապված 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ:

Սա, իհարկե, գործընթացների ամենանախնական փուլն է, որտեղ նույնիսկ խոսակցությունները բաց տեքստով չեն տարվում, այլ ընդամենը տրամադրություններ են շոշափվում: Ընդդիմադիր հատվածի յուրաքանչյուր ուժ կամ միավորում, ըստ մեր դիտարկումների, երկու ուղղությամբ է աշխատում. առաջինը սեփական ուժերի ամրապնդումն ու ընտրություններին միայնակ մասնակցելու ուղղությունն է, երկրորդը՝ ինչ-որ պահի այլ ընդդիմադիր ուժերի եւ միավորումների հետ դաշինք կազմելու ուղղությունը:

Ստարտը, այս իմաստով, արդեն իսկ բավական փխրուն է, որովհետեւ այս երկու ուղղությունները ոչ թե գալիս են իրար լրացնելու, այլ հակառակը՝ բացառում են մեկը մյուսին: Այսինքն, ընդդիմադիր դաշտի յուրաքանչյուր ուժ կամ միավորում ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում բոլոր մյուսներին պետք է համարի մրցակից եւ այդ պատճառով պետք է աշխատի սեփական դիրքերի ուժեղացմանը զուգահեռ նաեւ թուլացնել մրցակից ուժերի դիրքերը: Այնուհետեւ մի քանի ամիս իրար թուլացնելուց հետո կարող է պարզվել, որ իրենք առանձին-առանձին չեն կարող դուրս գալ իշխանական ուժերի դեմ եւ կփորձեն միավորվել, ուժեղանալ, հզորանալ եւ այլն: Սակայն քանի որ իրենք արդեն հոգ տարած կլինեն մեկը մյուսին բավականաչափ թուլացրած լինելու մասին, հզորանալ այդպես էլ չի հաջողվի, սրանից բխող բոլոր հանրահայտ հետեւանքներով:

Երեկ գրել էինք, որ ընդդիմադիրները շոշափում են ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու հնարավորությունը: Պարզվում է, սակայն, որ խոսքը ոչ թե այսօրվանից սկսած այդ ուղղությամբ աշխատելու մասին է, այլ ընդամենը՝ վերջում հնարավոր դաշինք կազմելու մասին: Իսկ մինչ այդ յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծելու:

Եթե ներկա քաղաքական իրավիճակում ընդդիմադիր ուժերին պայմանականորեն բաժանենք երեք խմբի, կստացվի հետեւյալ պատկերը՝ Ազատության հրապարակում գործող ուժեր՝ ի դեմս «Նոր Հայաստանի» եւ ընկերների, դեպի Ազատության հրապարակ ձգտող ուժեր՝ ի դեմս ՀԱԿ-ի եւ ընկերների, միանգամից դեպի ընտրություններ գնացող ուժեր՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի»: Առաջին խմբին, կապված զարգացումներից, կարող են միանալ այս պահին քաղաքական պրոցեսներին ուղիղ մասնակցություն չունեցող տարբեր կուսակցություններ եւ համախմբումներ, օրինակ՝ «Նոր Ժամանակները», Աշոտ Մանուչարյանը: Երկրորդ խմբին, կրկին կախված զարգացումներից կարող են միանալ ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանի կուսակցությունը, «Հայկական Վերածնունդը»: Երկուսի դեպքում էլ առաջնահերթությունը Ազատության հրապարակից իշխանությունը վերցնելն է, չստացվելու դեպքում նոր միայն ընտրական պրոցեսի մեջ մտնելը:

Երեկ «Նոր Հայաստանը» հրապարակեց արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր ճանապարհային քարտեզը եւ ակնկալում է, որ դրա շուրջ ընդդիմությունն ու հասարակությունը պետք է համախմբվեն: Նպատակը հասարակական լայն կոնսոլիդացիայի միջոցով իշխանություններին արտահերթ ընտրություններ պարտադրելն է, որից հետո կձեւավորվի անցումային կառավարություն, ապա նաեւ՝ նոր ազատ եւ արդար ընտրություններ կանցկացվեն:

«Այն, ինչ որոշվել է «Նոր Հայաստանի» քաղխորհրդում, քաղաքական դաշտի կողմից կարող է ընկալվել որպես տեսական տարբերակ, որովհետեւ «Նոր Հայաստանը» փորձում է դեկտեմբերի 1-ից հասարակությանը մոբիլիզացնել եւ ստացվում է այն, ինչ տեսնում ենք: Հիմա նորից ենք նախաձեռնում, նախատեսում ենք մինչեւ մայիս-հունիս, որովհետեւ հաշվի ենք առնում, որ այդ ժամանակ դեռեւս հին Սահմանադրությունը ավելի շատ գործունեության դաշտ կունենա, քան այս չանցած Սահմանադրությունը: Նորից փորձում ենք մոբիլիզացնել ժողովրդին, թե ինչ կստացվի, կյանքը ցույց կտա»,- երեկ մեր զրույցում ասաց «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նախօրեին էլ ՀԱԿ-ը ներկայացրեց ԸՕ-ի վերաբերյալ առաջարկությունների միասնական պլատֆորմ, որը վայելում է մի շարք ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի աջակցությունը, եւ պետք է դառնա 4+4+4 ֆորմատով բանակցությունների նյութը: Այս նախաձեռնությունն էլ դեպի Ազատության հրապարակ տանող Կոնգրեսի ճանապարհն է: Ինչպես սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ, հիմա էլ պետք է փորձ արվի քաղաքական եւ հասարակական լայն կոնսոլիդացիա ձեւավորել այս պլատֆորմի շուրջ եւ 4+4+4 բանակցությունների տապալման դեպքում հայտարարել, որ իշխանությունը չունի քաղաքական կամք ազատ եւ արդար ընտրություններ անելու համար, ուստի պետք է հեռանա:

Իսկ բանակցությունները կտապալվեն ցանկացած պարագայում, որովհետեւ առաջ քաշած պահանջներից առնվազն մեկը՝ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը, իշխանությունն արդեն ասել է, որ չի բավարարելու: Այսինքն, այս պահին ընդդիմադիր երկու համախմբումները հերթական անգամ գնում են մի ճանապարհով, որով նախկինում մի քանի անգամ արդեն անցել են եւ անհաջողության մատնվել: Ընդ որում, երկուսի համար էլ վերջնաժամկետը հունիսն է: Նախընտրական լայն դաշինք կազմելու բանակցությունները հետաձգված են եւ տեղի կունենան դրանից հետո միայն, եթե երկու պրոցեսներն էլ տապալվեն:

Աշնանը նոր միայն կսկսվեն բուն բանակցությունները, առաջ կգա դոմինանտ ուժը լինելու խնդիրը, որը նույնպես բավական էներգիա եւ ժամանակ կտանի: Այս ընթացքում, սակայն, բոլորը գնահատում են միայնակ կամ երկու-երեք փոքր կուսակցություններով ընտրություններին մասնակցելու հնարավորությունները եւ զուգահեռ աշխատանքներ են տանում նաեւ այդ ուղղությամբ: Այսինքն, ընդդիմությունը իր շատ համեստ ռեսուրսներով այսօրվանից արդեն միաժամանակ մի քանի նպատակ է փորձում սպասարկել, ինչը, իհարկե, բարդ է: Այս առումով թերեւս առանձնանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը վաղուց հայտարարել է, որ դաշինքների չի միանալու, չի հավակնում նաեւ մինչեւ 2017-ը իշխանափոխություն անել եւ արդեն երկար ժամանակ է, պատրաստվում է ընտրություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular