ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարե Գևորգյանը` սպասվող նորությունների և ընտրյալ ունենալու լուրերի մասին

ՎԻԴԵՈ

Tert.am Life- ը գրում է.

Երգչուհի  Նարե Գևորգյանի համար անցնող տարին ակտիվ աշխատանքային էր։ 2018–ի սկզբին նա 2 նոր աշխատանք է խոստանում երկրպագուներին։ Tert.am Lifeի հետ զրույցում Նարեն խոսել է իր զգացմունքների, անձնական կյանքի և հանդիսատեսին սպասվող նորությունների մասին, ինչպես նաև տրամադրել լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից։

 

Անցած տարվա մասին խոսելիս Նարեն նշեց, որ 2017-ը ստեղծագործական առումով ակտիվ գործունեության տարի էր։ «Կարևորում եմ այն նոր երգերը, որոնք ներկայացրի 2017-ին և, իհարկե, ռուսաստանյան շրջագայությունս, որն ինձ հնարավորություն տվեց  ծանոթանալու Հայաստանից դուրս ապրող շատ ջերմ հայրենակիցներիս հետ»։

 

Վերջին աշխատանքներից Նարեն առանձնացրեց հատկապես «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը, որը լայն տարածում գտավ։ Զգացմունքային երգչուհին վստահեցնում է, որ երգի հաջողության գրավականն այն էր, որ դրանում չկար որևէ կեղծ բան։ «Ես սկզբից մինչև վերջ ապրեցի այն, ինչ տեսել են մեր հերոսների մայրերը։ Երգի խոսքերն ամբողջությամբ իրական փաստերի վրա են հիմնված»,- պատմեց Նարեն։

 

 

Հուզական ելույթից հետո արված հակասական կարծիքներն ու քննադատությունները փոքր-ինչ զայրացրել են երգչուհուն.  «Շատ կարծիքներ եմ լսում, որ իսկական արտիստը բեմում հուզվելու իրավունք չունի։ Այդ դեպքում ես իսկական արտիստ չեմ ու չեմ էլ ուզում լինել։ Ես այն եմ, ինչ կամ՝ շատ մեծ հուզական դաշտ ունեցող մարդ։ Հատկապես զինվորի մասին երգից հետո արված այդ մեկնաբանություններն ինձ զայրացնում էին։ Ինձ մոտ մարդիկ գիտեն, որ զինվորի թեման իմ թուլությունն է ու ցավում եմ, որ ես և այդ կարծիքի մարդիկ նույն ազգի ներկայացուցիչներ ենք»։

 

Երգչուհին մի շարք նորություններ ունի, որոնք շուտով կներկայացնի երկրպագուների դատին։  «Արաբո Իսպիրյանի հետ պատրաստել ենք հայրենասիրական երգ, որը կոչվում է  «Հայրենիք»։ Արդեն նկարահանվել է տեսահոլովակ, որը հունվարի վերջին կներկայացնենք հանրությանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, երգի հեղինակը՝ Նարեկ Ստամբոլցյանը, գործիքավորումն արել է Էդգար Ալեքսանյանը, երգը ձայնագրվել է DUETRO ստուդիայում»: Նարեն չցանկացավ փակագծեր բացել նոր աշխատանքի մասին, սակայն նշեց, որ երգը կապող օղակ է հանդիսանալու սփյուռքի և Հայաստանի միջև։

 

 

Փետրվարին նույնպես Նարեն կներկայացնի նոր երգ և տեսահոլովակ։ «Ես սիրում եմ նրան» կոչվող երգի հեղինակը Վլադիմիր Պողոսյանն է. «Ոճային առումով կտարբերվի իմ մյուս երգերից, հուսամ՝ իմ լսարանին դուր կգա»։

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular