ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներդրումային ոլորտի զարգացման ակտիվ գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ թերթը» գրում է՝

Կառավարությունը հավանություն է տվել «Պարկ գրուպ» ԱՊԸ կողմից ներկայացված հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու 22 միլիոն դոլարիներդրումային ծրագրին: Երևանի քաղաքապետին առաջարկվել է Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող 27,66 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի նպատակային նշանակության փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով:

Առաջին անգամը չէ, որ Երևանի քաղաքապետարանը ներդրումային ճկունություն է դրսևորում: Ընդ որում ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրումներ ներգրավելու տեսքով: Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանում այսօր շատ դժվար տնտեսական վիճակ է: Իսկ Երևանի քաղաքապետն ու իր թիմը ցույց են տալիս, թե ինչպես պետք է ղեկավարել քաղաքը, որպեսզի այն համ գեղեցկանա ու դառնա հարմարավետ, համ էլ ունենա ներդրումներ, որոնք բնականաբար կապահովեն աշխատատեղեր ու հարկերի տեսքով կնպաստեն Հայաստանի բյուջեի ամրապնդմանը:

Ծրագրի իրականացմամբ շուրջ 350 աշխատատեղ է ստեղծվելու, իսկ ծրագրի ընթացքը կտևի 60 ամիս, այսինքն 5 տարի, ինչը նշանակում է բավականին կայուն բարեկեցության երաշխիք ծրագրում ներգրավվածների համար: Չենք մոռանում նաև Երևան քաղաքի զարգացման հեռանկարը, որը միշտ էլ եղել է քաղաքապետարանի ցանկացած գործունեության հիմնական թիրախը:

Սմբատ Բրուտյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular