ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության նիստում հաստատվեց Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար տուգանելու մասին օրենքի նախագիծը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փաստ թերթը գրում է

Մեզանում տոները հիշվում են տարբեր իրողություններով, սակայն դրանցից ամենատպավորիչը թերևս հրավառություններն են։ Հասկանալի է, երբ տոնական օրերին, համաքաղաքային կամ համապետական միջոցառումների ժամանակ, կազմակերպվում են տարբեր հրավառություններ։ Դրանք իրենց մեջ ունեն յուրահատուկ սիմվոլիկա։

Սակայն նույնչափ անհասկանալի է, երբ մարդիկ ունենում են անձնական, ընտանեկան միջոցառումներ և անպատեհ ժամերին սկսում են կազմակերպել հրավառություններ։ Այդ ամենի ուղղակի հետևանքների կրողներն այն շենքերի բնակիչներն են, ովքեր ապրում են այս կամ այն ռեստորանային համալիրի կամ ժամանցային կենտրոնի մոտ։

Գիշերվա մի ահասարսուռ ժամի, զգում ես խլացնող ձայներ, որոնք ոչ միայն խաթարում են մեր քաղաքացիների հանգստի իրավունքը, անակնկալ վախի մատնում երեխաներին, այլ նաև կարող են լուրջ հիվանդությունների պատճառ հանդիսանալ։ Վերջին փուլում, այս մասով հասարակական դժգոհությունը շատ մեծ էր։ 

Եվ ահա, Երևանի քաղաքապետարանը, անսալով բնակիչների խնդիրներին, գնացել է բավականին խելամիտ որոշման։ ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությունը։ Ըստ այդ առաջարկության՝ առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել: Նույնը տրամաբանությամբ առաջարկվում է նաև տուգանել աևտրային կամ ծառայություններ մատուցող այն կազմակերպություններին, որոնք կխախտեն օրենքով սահմանված հրավառություն իրականացնելու կարգը: Նշված կազմակերպություններն առաջին անգամ խախտման համար կտուգանվեն 1 միլիոն դրամի չափով, իսկ նույն արարքը մեկ տարում երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 2 միլիոն դրամի չափով: Այս տուգանքները կսահմանվեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: «Տեղական տուրքի և վճարների մասին» օրենքում էլ նոր հոդված կավելացվի, որի համաձայն՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության իրականացնելու թույլտվության համար 50 000-300 000 դրամ վճար կսահմանվի:

Այս նախագիծը դեռ պետք է գնա Ազգային Ժողով, հուսանք մեր պատգամավորները խելամիտ կգտնվեն և բնակչության համար կարևոր այս նախագիծը հավանության կարժանացնեն և կողմ կքվեարկեն` վերջ տալով տարիների ընթացքում բնակիչների համար պատուհաս դարձած հրավառությունների թեմային

Սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե կպնում ես ձեռնարկատերերի կամ զվարճացողների գրպաններին, ապա դա օրինակ է ծառայում մյուսների համար ու հաստատապես ունենում է ազդեցիկ հետևանքներ։ Մյուսները կամ խուսափում են նման գործունեություն ծավալելուց, կամ փորձում են դա անել իրավական հայեցակարգով և ողջամիտ ժամերի։ Հուսանք, բավականին սեղմ ժամկետներում, մեր համաքաղաքացիները կզգան այս առաջարկի և որոշման ազդեցիկության արդյունքները։

Զաբել Ռուբինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular