ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատրաստ եմ սկեսուրիս մամա ասել՝ կախված իր վերաբերմունքից». Սոնա Ռուբենյան (լուսանկարներ)

ՎԻԴԵՈ

Առավել մանրամասն՝Lraber.info

Շարունակում ենք Arena բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցախույզ անելով երգչուհի Սոնա Ռուբենյանին:

-Եվ այսպես Սոնա, սկսեցինք.

Առավոտյան քանի՞ տասնյակ անգամ պետք է զարթուցիչը զնգա, որ Դուք արթնանաք:

Շաաատ երկար:

-Եթե տանը ամանները լվանում եք Դուք, նշանակում է...

Այդպիսին բան լինել չի կարող:

-Սմայլիկ, որն ամենից հաճախ եք օգտագործում:

Ծիծաղելուց լացող սմայլիկն եմ շատ օգտագործում:

-Վերջին անգամ որտե՞ղ եք «չեք ին» եղել:

Երևանում:

-Զեղչերի օրերին կարող ե՞նք Ձեզ հանդիպել հագուստի խանութներում:

Հերթ կանգնել չեմ սիրում:

-Եթե հավաքվել եք Դուք, Մաշա Մնջոյանն ու Հայկ Պետրոսյանը, նշանակում է…

Նշանակում է բոլորի ականջները ցավեցնելու ենք:

-Հարևանություն անու՞մ եք:

Անշուշտ:

-Ու՞մ կհաջողվի լուսնին իսկապես գրկել ու մայրիկին նվիրել:

Բոլոր երեխաներին:

-Ոչ աշխատանքային օրերին  կարելի է քնել մինչև..

Անվերջություն:

-Տասնյակ թե՞ մի քանի հարյուր անպատասխան նամակ ունեք սոցցանցերի Ձեր էջերում:

Մի քանի հարյուր:

-Կա՞ այս աշխարհում մի երգ, որը Սոնայի մոտ լավ չի ստացվում:

Այ դա չգիտեմ, հանդիսատեսը դա կասի, բայց իհարկե կլինեն:

-Ձեր ամենամեծ վախը..

Մթությունից:

-Առանց ո՞ր ուտեստի չեք կարող ապրել:

Ամեն ինչ շատ եմ սիրում, չեմ կարող առանձնացնել որևէ մեկը:

-Ֆոտոշոփի ծրագրերից օգտվու՞մ եք:

Իհարկե:

-Աշխարհում գրանցված բոլոր ավերիչ փոթորիկներն ունեն կանանց անուններ, արդյո՞ք սա պատահականություն է:

Ոչ, ոչ, բնականաբար մտածված է:

-Ի՞նչ կանեք եթե Ձեզ նվիրենք Iphone X:

Ես հենց հիմա Iphone X-ով եմ խոսում:

-Պատրա՞ստ եք Ձեր սկսեսուրին մամա ասել:

Դա կախված է իր վերաբերմունքից՝ շատ ջերմ ու շատ լավ վերաբերմունքից:

-Ապառիկով ի՞նչ եք երբևէ գնել:

Չեմ գնել ոչ մի բան:

-Ի՞նչ անել, եթե ճանապարհիդ սև կատու է  հանդիպել:

Շարունակել ճանապարհը, բացարձակ սնահավատ չեմ:

-Քանի՞ րոպեում կարող եք շպարվել ու վերջնական տեսքի գալ:

3 րոպեում՝ ռեկորդս:

-Եվ վերջում՝ ի՞նչ կարող են մարդիկ սովորել Ձեզնից:

Իրենք էլ կարող են 3 րոպեում մեքենայի մեջ շպարվել սովորել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular