ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինս խոստացավ, որ այսուհետ ամեն Ամանորին մենք Երևանում կլինենք. Մարիամ Մելիքյան

ՎԻԴԵՈ
Մոդել, դերասանուհի Մարիամ Մելիքյանն, ով ամուսնությունից հետո ապրում է Թուրքիայում, Ամանորն ընտանիքի հետ միասին անցկացրել է Հայաստանում: Տոնական օրերի, ինչպես նաեւ հայկական Ամանորի վերաբերյալ ամուսնու եւ դստեր արձագանքի մասին Մարիամը պատմել է Life.panrama.am-ին:
 
«Արդեն երեք տարի է, ինչ ամուսնությունից հետո Ամանորը Երեւանում չէի նշել, ու խոստովանում եմ՝ անասելի կարոտել էի մեր հայկական, ավանդական ամանորյա անցուդարձին: Երեւանյան Ամանորի մասին հաճախ էի պատմում ամուսնուս, ուստի այս տարի որոշեցինք, որ ընտանիքով տոներն անցկացնելու ենք այստեղ»,- պատմեց մեր զրուցակիցն ու շարունակեց.
 
«Պետք է ասեմ, որ թե ամուսինս, թե աղջիկս բավականին տպավորված էին: Ամուսինս խոստացավ, որ այսուհետ ամեն Ամանորին մենք Երեւանում կլինենք: Հավատացնում եմ, ինքս ոչ մի ուրիշ վայրում այդքան հաճույք չեմ ստանում տոներից, որքան իմ հարազատ երկրում»:
 
Մարիամը պատմեց, որ տոները նշել են ավանդական կերպով՝ սկսած տոնական սեղանից, մինչեւ հյուրեր գնալ եւ ընդունել:
Մարիամ Մելիքյանի խոսքով՝ իր ընտանիքում առանձնահատուկ կերպով նշվում է նաեւ Սուրբ Ծնունդը.
«Ճիշտ է՝ աղջիկս դեռ փոքր է, որպեսզի նրան ավելի խորապես բացատրենք Սուրբ Ծնունդի նշանակությունը, բայց նա մեր ընտանիքի օրինակով արդեն իսկ շատ բան է հասկանում, մենք նրան իսկական քրիստոնյա ենք մեծացնում»,- ընդգծեց նա:
 
Մոդելի ամուսինն արդեն վերադարձել է, իսկ Մարիամն ու աղջիկը Երեւանում կլինեն եւս տասը օր: Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ փորձում է միայն հանգստանալ, գործնական ծրագրեր չունի, թեեւ, ինչպես նշեց, առաջարկները շատ-շատ են:
Հետաքրքրվելով, թե մոդել, դերասանուհին ի՞նչ է ցանկանում 2018-ից, պատասխանեց.
 
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ.
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular