ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՊԾ գնդի գրոհի 11-րդ օրը. Իրավիճակը Խորենացի փողոցում հանգիստ չի եղել. կան վիրավորներ (ֆոտո)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շուրջ 240 ժամից ավելի է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան ու գիշերն այնտեղ թեժ իրադարձություններ են տեղի ունեցել:

Նախ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ եւ զգուշացրել, որ ցուցարարները Խորենացի փողոցից իրենց հավաքը տեղափոխեն այլ վայր: Այդուհանդերձ, հանրահավաքը կայացել է, որտեղ ելույթ են ունեցել Ալեք Ենիգոմշյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Այնուհետեւ Խորենացի փողոցում հավաքված բազմությունը երթ է սկսել Երեւանի փողոցներով՝ դեպի ոստիկանություն եւ ԱԱԾ:

Նախօրեին աննախադեպ շատ էր ոստիկանների թիվը Խորենացի փողոցում: Ավելի ուշ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն facebook-ի իր էջում գրել է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, որի հետեւանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավեկ Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: «Այս պահին հրաձգությունը դադարել է եւ ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար»,-գրել է Ահարոնյանը:

Իր հերթին «Սասնա ծռեր» խումբը հայտարարել է, որ «ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առեւանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:

Գիշերվա ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել Երեւանի Խորենացու փողոցում։ Նրանց մեջ է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Կարմիրբերետավորները պոկել են Խորենացի փողոցում տեղադրված պաստառը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։

Ավելի ուշ «Էրեբունի» հիվանդանոցից հայտնել են, որ Պավել Մանուկյանին եւ նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, վիրահատել են, նրանց վիճակը ծանր է, կյանքին վտանգ է սպառնում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular