Չհավասարակշռված նժար՝կհաղթի անարդարությունը
|
8.Հողմաղաց |
Հաջողություն վորին կհասնեք մեծ աշխատասիրությամբ և ոչ թե տաղանդի շնորհիվ |
9.Հարցական նշան |
Կասկած |
10.Հրաբուխ |
Ձեզ կարող են խեղթել կրքերը և վնաս պատճառել: |
11.Սեխ |
Ձեզ սպառնում է չարագործը:Ձեր նկատմամբ կարող են անարդար վարվել: |
12.Ծաղկաշղթա |
Հաջողություն և մեծարանք: |
13.Աչք |
Եղեք ուշադիր և զգույշ՝հատկապես գործերում: |
14.Լեռներ |
Բարձր ձգտումներ,հաջողություն նպատակին հասնելու գործում |
15.Փոցխ |
Ձեզ անհրաժեշտ է փորձել կարգավորել ձեր գործերը,կենսակերպն ու աշխատանքի մեթոդները: |
16.Սունկ |
Հասակի աճ, քաշի ավելացում: Նշանն ունկի մոտ լինելու դեպքում՝ ամառանոցի, հողամասի ձեռք բերում: |
17.Անգղ |
Կորուստ հնարավոր է՝ գողություն: Թշնամուց բխող վտանգ: |
18.Տանձ |
Հարմարավետություն և առատություն |
19.Կնոջ պայուսակ |
Դրամական եկամուտ: Եթե նշանը բաժակի հատակին է ՝ անսպասելի կորուստ: |
20. Ծառ |
Ծրագրերը կիրագործվեն ցանկությունները կկատարվեն: |
21. Տուն |
Հուսալիություն գործերում: Կարելի է սկսել նոր գործեր : Եթե նշանը ունկի կողքին է և անորոշ է՝ ընտանեկան երկպառակտությունը կամ մահը կարող են քայքայել ընտանիքը: |
22. Եղևնի |
Հաջողություն արվեստի բնագավառում, որքան եղևնին բարձր է՝ այքնքան լավ: |
23. Դոդոշ |
Զգուշացեք քծնանքներից և քծնողներից: |
24. Խոզակաղին |
Հաջողություն նախանշող գերազանց խորհրդանիշ: Վերևում՝ ֆինանսական հաջողություն, մեջտեղում քաջ առողջություն, հատակին մոտ ֆինանսական կամ առողջական վիճակի բարևելավում: |
25.Ցանկապատ |
Դուք ազատ ցհեք լինի ձեր գործողություններու և ծրագրեր ընտրելիս: |
26. Կողպեք |
Հաճախակի ուրիշներին ճնշող ուժեղ բնավորութուն: |
27. Կողպեքի անցք |
Խոչընդոտ հաջողության ճանապարհին: |
28.Նապաստակ |
Ամաչկոտություն |
29.Աստղ |
5-թևանի՝ուրախություն չբերող հաջողություն,8-թև՝դժբախտ պատահար,6-թև՝հաջողություն,բախտը բերել,7-թև՝թախիծ: |
30.Հովանոց |
Ձեզ անհրաժեշտ կլինի ապաստան:Եթե հովանոցը բաց է՝այն կունենաք:Եթե հովանոցը փակ է՝ ձեզ կմերժեն: |
31.Օձ |
Ատելություն և ինտրիգաներ: |
32.Կաղամբ |
Խանդը կարող է բարդություններ առաջացնել ձեր կյանքում: |
33.Քառակուսի |
Սահմանափակումներ երբեմն բանտարկություն,ներամփոփ բնավորություն: |
34.Դաշույն |
Կրակոտություն,դյուրաբորբոքություն կամ թշնամիների դավադրություն: |
35.Կետ ձուկ |
Առաջխաղացում հաջողություն գործերում: |
36.Բանալի |
Անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրադրությունը ,այդ դեպքում ձեր առջև կբացվեն նոր դռներ |
37.Գիրք |
Թքե գիրքը բաց է՝ձեզ սպասում է պետական վեճ,եթե փակ է՝դժվար վորոնումներ |
38.Այծ |
Ձեզ սպառնում են թշնամիները |
39.Զանգ |
Ձեզ սպասում են նորություններ(վատ թե լավ կախված է հարեվան նշաններից) |
40.Սյուն |
Վտանգ՝ ձեր մեծամտության պատճառով |
41. Օղակ |
Ինքնուրույնություն,գործերի ավարտունություն,կայունություն.ա)բաժակի վերևում՝հարսանիք.բ)մեջտեղում՝ առողջություն.գ)հատակին՝երկարատև նշանդրեք(եթե կողքին խաչ կա՝հարսանիքը չի կայանա).դ)երկու օղակի դեպքում բոլոր ծրագրերի իրականացում |
42.Գիսաստղ |
Հյուր՝հեռավոր վայրից |
43.Նավ |
Հաջողությունը կամ նորությունը իրենց երկար սպասեցնել չեն տա |
44.Զամբյուղ |
Չափազանց լավ նշան է:Ուշադրություն դարձրեք նրա տեղադրությանը.ա) ունկի մոտ՝սպասեք երեխայի,բ) բաժակի վերևում՝ փող եք ստանալու:Եթե զամբյուղում ծաղիկներ կան՝ընդունելություններ և տոնակատարություններ:Եթե նշանը շրջապատված է կետերով, ապա ձեր կարողությունը նշանակալիորեն կավելանա: |
45.Թագ |
Մեծ հաջողություն:Եթե նշանը հստակ է ուրվագծված՝ժառանգություն կստանաք: |
46.Կաթսայիկ |
Ծառայություն ի բարօրություն հասարակությանը: |
47.Կատու |
Ձեր թիկունքում բանբասանքներ է տարածում ձեր կեղծ ընկերը : |
48.Խաչ |
Տառապանքներ,զոհեր վիշտ:երկու խաչի դեպքում ծանր հիվանդությու կամ լուրջ պատուհաս ,աղետ |
49.Մահճակալ |
Եթե մ ահճակալը հավաքված է .ապա դուք խելացի եք,եթե թափթփված է ապա դուք չեք կանոնավորում ձեր խելքը և դա ձեզ բազում անհանգստություններ է պատճառում |
51.Ճագար |
Վախվորածություն |
52.Թեվ |
Նորություն ( կողքին տեղադրված նշաններն են որոշում նրա բովանդակությունը ) : |
53.Առնետ |
Դավաճանաություն և կորուստներ: Ձեր ընկերները հուսալի չեն , իսկ թշնամիները հզոր են: |
54.Կուժ |
Օգնության հասնելու պատրաստակամություն, գործընկերոջ վրա ներգործելու կարողություն: Ունկի մոտ լինելու դեպքում՝ հրաշալի առողջություն: |
55.Ծիծեռնակ |
Թեթևությամբ որոշումներ ընդունելու ունակություն:Անսպասելի ճանապարհորդություն երջանիկ ավարտով: |
56.Կարապ |
Լավ, հանգիստ կյանք: |
57.Առյուծ |
Ազդեցիկ ընկերներ, որոնք կաջակցեն Ձեզ Ձեր գործերում: |
58. Չղջիկ |
Զգուշացեք դավադրություններից և կեղծ բարեկամներից: |
59. Սանդուղք |
Առաջխաղացում ՝գուցե երկարատև, համառ աշխատանքի արդյունքում: |
60.Գծեր |
Առաջընթաց: Հատկապես եթե գծերը հստակ են և ուղիղ են: |
61. Տերև |
Նորություն: Եթե տերևները փնջերով են ՝ երջանկություն և հաջողություն: |
62.Նավակ |
Ձեզ համար դժվար ժամանակ ապաստարան կգտնեք: |
63.Բահ |
Դժվար աշխատանք , որը կավարտվի հաջողությամբ: |
64.Ձի |
Սլացող ձիու դեպքում ՝ լավ լուր սիրելիից, ձիու գլխի դեպքում հանդիպում սիրած մարդու հետ: |
65.Լուսին |
ա. Լիալուսնի դեպքում՝ սեր, բ. լուսին առաջին քառորդում ՝ նոր ծրագրեր գաղափարներ, գ. վերջին քառորդում ՝նահանջ բոլոր գործերում:Եթե նշանը շրջապատված է կետերով՝ ամուսնություն ֆինանսական նկատառումներով: |
66.Գորտ |
Խուսափեք երևակայելուց, փքվելուց, դա Ձեզ կարող է անախորժություններ բերել; |
67.Դիմակ |
Զգույշ եղեք շրջապատող մարդիկ Ձեզ խաբում են: |
68.Փարոս |
Ձեզ սպառնում է անախորժություն, բայց այն կկանխվի |
69.Արջ |
Ձեր ոչ խելամիտ որոշումները բարդացնում են Ձեր կյանքը և կարող են Ձեզ վտանգավոր վիճակի մեջ գցել:Եթե արջը շրջվել է ունկից՝երկարատև ճանապարհորդություն: |
70.Մանկիկ |
Առջևում Ձեզ սպասում են բազում փոքրիկ անախորժություններ:Կամ՝աճ ընտանիքում: |
71.Մուրճ |
Դժվարությունները հաղթահարելու ունակություն,դաժանության հակում: |
72.Կամուրջ |
Բախտը կարող է երես թեքել Ձեզանից,երբ մինջև հաջողության հասնելը մնացել է մեկ քայլ: |
73.Մրջյուն |
Եղեք համառ ,հաստատակամ և հաջողություն կունենաք: |
74.Ճանճ |
Գործերի հետ կապված անախորժություններ և անահանգստություն:Որքան ավելի շատ են ճանճերը ավելի շատ են անախորժությունները: |
75.Գնդակ |
Կյանքում Ձեզ հաջողություններ են սպասվում: |
76.Միջատ |
Ոչ մեծ անախորժություններ,որոնք բարեհաջող ավարտ կունենան: |
77.Պոմպ |
Ազնվաբարո էություն: |
78.Դանակ |
Հարաբերությունների խզում,բարեկամության ընդհատում:Ունկի մոտ՝ամուսնալուծություն:Խաչված դանակների դեպքում՝խոշոր ընդհարումներ: |
79.Մկրատ |
Վեճ,բաժանվել: Ունկի մոտ՝ընտանեկան վեճ: |
80.Դայակ |
Ձեզ հիվանդություն է սպառնում: Ունկի մոտ՝մերձավորի հիվանդություն: |
81.Կապիկ |
Ձեզ համար վտանգ են ներկայացնում քծնողները,նրանք Ձեր դեմ ինչ-որ չար դավ են նյութում: |
82.Ամպեր |
Կասկածներ,չլուծված խնդիրներ:Եթե ամպերը շատ խիտ են՝ անհաջողություն: |
83.Կրակ |
Խուսափեք հապճեպ ռեակցիայից՝հատկապես զայրույթից: |
84.Մանյակ |
Շատերն են Ձեզ աջակցում և հիանում Ձեզանով:Եթե մանյակը կտրված ,ապա կբաժանվեք սիրելի մարդուց,անհաջող սեր կունենաք: |
85.Շրջանագիծ |
Գործի բարեհաջող ավարտ: |
86.Սիրամարգ |
ա.-բացված պոչով՝ունեցվածք,կարողություն,բ-.կետերով շրջապատված՝ ճոխ կյանք,գ-.եթե օղակ նշանի կողքին է ՝ հարսանիք |
87.Փաթեթ |
Ձեզ անակնկալ է սպասվում(կողքը տեղադրված նշանները կհուշեն թե ինչպիսի) |
88.Արմավենի |
Հաջողություն,հարգանք,մեծարանք: |
89.Ձարխոտ |
Ձեր սիրելին Ձեզ հավատարիմ է : |
90.Պարաշյուտ |
Ազատվում եք վտանգից: |
91.Մարդ |
Հաստատամիտ համառ բնավորություն,մի քիչ էլ խորամանկ ու նենգ: |
92.Փետուր |
Անկայունություն և կենտրոնանալու կարողության բացակայություն: |
93.Սղոց |
Ինչ-որ մի կողմնակի մարդ սպառնում է Ձեր ընտանիքի Խաղաղությանը: |
94. Ատրճանակ |
Ձեզ վտանգ է սպառնում: |
95. Նամակ |
Նորություն, ա. եթե նշանը հստակ չէ վատ նորություն, բ. եթե շրջապատված է կետերով՝ գործնական լուր: |
96. Պտուղ |
Երջանիկ նշան է հատկապես , եթե պտուղը համապատասխանում է սեզոնին: |
97. Թութակ |
Ձեզ սպասում է աղմկոտ վեճ և հետապնդում են բամբասանքները: |
98. Սողուններ |
Դավաճանություն է Ձեզ սպառնում; Զգուշացեք կեղծ ընկերներից: |
99. Կիսադեմ |
Կարճատև ընկերություն կամ ծանոթություն: |
100. Թռչուն |
Հատկապես լավ է , երբ թռչունները 2-ը կամ ավելին են: ա. թռչուններըթռիչքի պահին լավ նորություններ, բ. կանգնած թռչուններ՝ հաջող ճանապարհորդություն: |
101.Մեղու |
Հաջողություն ինչպես հասարակության մեջ , այնպես էլ նյութական: լավ նորություն: ա. ունկի մոտ ՝ հանդիպում ընկերների հետ, բ. մեղվապարս՝ հնարավոր հաջողություն լսարանի առաջ ելույթի ժամանակ: |
102. Հնգանկյուն |
Մտավոր հավասարակշռություն: |
103.Ճյուղավորում |
Վրա է հասել որոշում ընդունելու ժամանակը: |
104. Հրացան |
ա. Ունկի մոտ ՝սպառնալիք ընտանեկան բարօրությանը, բ. բաժակի հատակի մոտ ՝ զրպարտությունը կխարխլի Ձեր նկատմամբ եղած վստահությունը: գ. զինվորականների համար այս խորհրդանիշը նշանակում է պաշտոնաթողություն: |
105. Ջրահարս |
Զգույշ եղեք Ձեզ գայթակղում են. |
106. Ձուկ |
Ամենալավ նշաններից մեկն է :Հաջողություն ամեն ինչում: |
107. Գավաթ |
Էության ամբողջականություն: |
108. Ինքնաթիռ |
Անսպասելի ուղևորություն՝ ռիսկի տարրով կամ նոր բարձրունքների նվաճում: Եթե ինքնաթիռը ջարդված է թվում՝ վտանգ է սպառնում առողջությանը կամ կարիերային: |
109. Մոմ |
Օգուտ գիտելիքների ձգտում կամ ջանասիրություն ուսման մեջ: |
110. Խոզ |
Հաջողություն կյանքում, որը, սակայն կուղեկցվի հոգեկան աններդաշնակությամբև հիվանդությամբ: |
111. Ցանց |
Խուսափեցեք որոգայթներից: |
112. Կմախք |
Աղքատություն վատ առողջություն: |
113. Ջութակ |
Ինդիվիդուալիզմ, եսասիրություն: |
114. Փիղ |
Իմաստություն, ուժ, ոչ արագ , բայց կայուն հաջողություն: |
115. Շուն |
Հենվեք ընկերների վրա: Ըստ բաժակում նշանի տեղադրության և շան պահվածքի . ա. վազող շուն՝ լավ նորություն և երջանիկ հանդիպում, բ. հեզաբարո շուն՝ Դուք , հնարավոր է , զրպարտում եք Ձեր ընկերոջը, գ. շուն բաժակի հատակին՝ Ձեր ընկերը փորձանքի մեջ է: |
116. Բու |
Վատ նշան է , որը նշանակում է , թե Ձեզ ծանր փորձանքներ են բաժին ընկնելու: Եթե բաժակի հատակին է հիվանդություն և ֆինանսական կրախ: |
117.Արեգակ |
Մեծ ուրախություն , հաջողություն, հզորություն: |
118. Սեղան |
Ընդունելություն, տոն, ժողով:Եթե նշանը շրջապատված է կետերով գործնական խորհրդատվություն: |
119. Նետ |
Սպասեք վատ լուրերի : |
120. Աթոռ |
Վիճակի բարելավում: Եթե նշանը շրջապատված է կետերով գործնական խորհրդատվություն: |
121. Պայուսակ |
Ձեզ սպասում է որոգայթ: Եթե պայուսակը կոճկված է , ապա կընկնեք այդ թակարդը: |
122. Կացին |
Առջևում դժվարություններ են՝ հատկապես , երբ կացինն անկոթ է: |
123. Կետեր |
ա. 1 կետը ուժեղացնում է ամենամոտիկ նշանի նշանակությունը: բ. կետերի խումբը ՝ փող: |
124. Եռանկյունի |
ա. Անկյունով դեպի վեր՝ հաջողություն: բ. Ներքև ՝ ծրագրերը կփոփոխվեն: |
125. Դրոշ |
Ձեզ վտանգ է սպառնում՝ հատկապես եթե դրոշը սև է: |
126. Բլուր |
Խոչընդոտ հաջողության ճանապարհին՝ հատկապես եթե բլրի գլխին ամպ կա: |
127. Ծաղիկ |
Ձեր ցանկությունը կիրականանա: |
128. Թեյնիկ |
ա. Ունկի մոտ՝ ընտանեկան բարորություն, բ. հատակին կամ հատակին մոտ ՝ ընտանեկան վեճ: |
129. Ժամացույց |
ա. Խուսափեք կասկածներից և ձգձգումներից: բ. Կամ ՝ առողջացում: գ. բաժակի հատակին՝ մահ: |
130. Մարդ |
ա. ունկի մոտ՝ հյուրեր, բ. մեկնած ձեռքով՝ նվեր տալ: |
131. Մարդկային ֆիգուր |
Անհրաժեշտ է ուշադիր զննել ֆիգուրը և սեփական մեկնաբանությունը տալ ՝ ով է և ինչ նկատառումներ ունի: |
132. ճամպրուկ |
Ճանապարհորդություն, կարևոր որոշումների ընդունում: |
133. Կրիա |
Չափից ավելի զգուշություն քննադատության հանդեպ: |
134. Հրեշ |
Սարսափ, վախ |
135. Լայնեզր գլխարկ |
Նոր հնարավորություններ և հնարավոր հաջողություն:ա. բաժակի հատակին՝ մրցակից մրցակցուհի, բ. եթե ծակ է ՝ անհաջողություն: |
136. Ծազրածու |
Խուսափեք թեթևսոլիկությունից |