ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զիգմունդ Ֆրեյդ. անձի հոգեվերլուծական տեսություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոգեվերլուծական տեսության հիմնադիրը Ֆրեյդն է: Այս տեսությունն իր խոր ազդեցությունն ունեցավ ոչ միայն հոգեբանության, հոգեթերապիայի վրա, այլև աշխարհի ողջ մշակույթի վրա:

Ֆրեյդի գաղափարների, նրա տեսության մասին քննարկումները տևել և տևում են դարեր: Ոմանք քննադատեցին Ֆրեյդի հայացքները, իսկ ոմանց համար էլ հոգեվերլուծությունը դարձավ այն սկզբնաղբյուրը, որից ծագեցին նոր տեսություններ և հոգեբանության նոր ճյուղեր:

Ըստ Ֆրեյդի` անձի ակտիվությունը ուղղակի կախված է նրա բնազդային մղումներից` առավելապես սեռական և ինքնապահապանման բնազդներից: Ըստ նրա՝ մարդիկ չեն կարող բացեիբաց արտահայտել իրենց բոլոր ցանկություններն ու դրսևորեն իրենց բնազդները, ինչպես կենդանական աշխահում, դրա համար նրանք ստիպված են լինում ճնշել և սահմանափակել դրանք:

Այսպիսով, բնազդային մղումները, համարվելով ամոթալի, հակասոցիալական, դուրս են մղվում գիտակցականից դեպի գետնահատակ` անգիտակցական ոլորտ, որտեղից շարունակում են կառավարել անձի վարքը` արտահայտվելով մարդկային մշակույթի տարբեր մակարդակներում և մարդկային գործունեության տարբեր արդյունքներում (սուբլիմացիա):

Անգիտակցական մակարդակում բոլոր բնազդները սկսում են միավորվել և կախված իրենց ծագումից` ստեղծում են տարբեր կոմպլեքսներ, որոնք էլ Ֆրեյդը համարում էր անձի ակտիվության իրական պատճառներ:

Համապատասխանաբար հոգեբանության ամենակարևոր առաջադրանքն է այդ անգիտակցական կոմպլեքսների դուրս բերումը գիտակցության մակարդակ, որի շնորհիվ անձը կարողանում է հաղթահարել ներանձնային կոնֆլիկտները (հոգեվերլուծական մեթոդ):

Այդպիսի մղումների պատճառ կարող է հանդես գալ նաև էդիպյան կոմպլեքը, որի էությունը հետևյալն է. մոտ չորս տարեկանում տղայի` իր մոր հանդեպ սեռական մղումների պատճառով սկսում է ատելությունը հոր նկատմամբ: Ֆրեյդը անձի դրսևորած ակտիվությունը բացատրում էր որպես սեռական մղումները դուրս բերելու միջոց: Այսինքն` մարդու ակտիվությունը կառավարում է սեռական բնազդը (էրոս): Այնուհետև նա ձևակերպեց մահվան բնազդը (թանատոս), որն ավելի ավելացրեց նրա մի շարք համախոհների և տարբեր ոլորտների հոգեբանների հակադրությունն ու քննադատությունները:

Հոգեվերլուծությանը բնորոշ է անգիտակցականի` որպես անձի վարքը կառավարող գործոնի ընդունումը:

Ֆրեյդը գտնում էր, որ հարկավոր է ընդունել այն փաստը, որ իրերը այնպիսին չեն, ինչպես մենք նրանց տեսնում ենք, որ մարդկային վարքն ու գիտակցությունը ղեկավարվում են անգիտակցական դրդապատճառներով: Հոգեվերլուծությունը հաստատում է, որ վաղ ձևավորվող կյանքի փորձը բերում է ներքին աշխարհների կազմավորմանը:

Այսինքն` անձի ներքնաշխարհի ձևավորումը տեղի է ունենում շատ վաղ մանկության շրջանում, որն արդեն իրենից ներկայացնում է ողջ կյանքի ընթացքի կառուցվածքավորված հիմքը` հոգեկան իրականությունը: Համարյա թե բոլոր հոգեվերլուծական դպրոցներն էլ ընդունում են այն փաստը, որ գիտակցությունը և մեր ներաշխարհը` ձևավորված մանկության շրջանում, պարբերաբար փոփոխվում են տագնապից խուսափելու նպատակով:

Հոգեբանական պատշպանությունը արդեն ուղղվում է այնպիսի ներաշխարհի ստեղծման վրա, որ անձը կարողանա խուսափել բոլոր տագնապներից: Պաշտպանական մեխանիզմներն ի հայտ են գալիս անգիտակցորեն և կառավարում են մեր իռացիոնալ վարքն ու ենթադրությունները:

Հոգեվերլուծողները կարծում են, որ մարդկության հիմնական դժվարությւոնը «ԵՍ»-ի և «Գեր ԵՍ»-ի միջև առաջացող կոնֆլիկտի հաղթահարումն է: Սոցիումի պահանջների և անձի պահանջների կոնֆլիկտ, որն էլ առաջացնում է տագնապ:

Ֆրեյդը հոգեկանը համեմատում էր այսբերգի հետ: Անձը կազմված է 3 հիմնական կոմպոնենտներից.


1. ԻԴ - ներառում է բազալային բնազդներ, ցանկություններ, իմպուլսներ, որոնք բնածին են` Էրոսը և Թանատոսը: Առաջնորդվում է հաճույքի սկզբունքով:

2. ԷԳՈ - բանականությունն է: Այն բնազդների բավարարման ուղիներ է փնտրում` հասարակության նորմերն ու կանոններն հաշվի առնելով, առաջնորդվում է իրականության սկզբունքով:

3. ՍՈՒՊԵՐԷԳՈ - ձևավորվում է դաստիարակության ընթացքում ծնողական և սոցիալական արժեքների ինտերիորիզացիայի` ներքնայնացման արդյունքում: Սա մեր խիղճն է, գործում է բարոյական սկզբունքի հիման վրա, նորմերի խախտման դեպքում մեղքի զգացում է առաջացնում:

ԷԳՈ-ի ամենակարևոր ֆունկցիան տագնապի և մեղքի դեմ պաշտպանական մեխանիզմների ձևավորումն է: Դրանք անգիտակցական հոգեբանական տակտիկաներ են, որոնք օգնում են պաշտպանել մարդուն տհաճ հույզերից: Նևրոտիկ տագնապը ազդանշան է, որ անգիտակցական ազդակները սպառնում են հաղթահարել պաշտպանական մեխանիզմները և հասնել գիտակցության:

Ֆրեյդը առաջինը բնորոշեց հոգեկանը որպես «մարտի դաշտ»:

Հիմնական մեթոդներ: Ազատ ասոցիացիաների վերլուծություն, որոնք օգտագործվում են սխալների վերլուծության ժամանակ, այցելուի երազների վերլուծություն, ինքնավերլուծություն, հակազդեցության մենաբանություն և այլն:

Նպատակ: Դուրս մղված, աֆֆեկտավորված նյութը անգիտակցականից հասցնել գիտակցական մակարդակի` կյանքի համար կարևոր գործունեությունների մեջ այդ էներգիան կիրառելու նպատակով, որը, ըստ Զիգմունդ Ֆրեյդի, հնարավոր է հուզական արձագանքի, հույզերի բուռն դրսևորման և դրա միջոցով հանգստության ձեռք բերման դեպքում (կատարսիս):

Հոգեվերլուծական տեսությունը ունեցավ մեծ ճանաչում, մեծ ձեռքբերումներ: Նրա հիմնական արժանիքներից է անգիտակցական մակարդակի ուսումնասիրությունը, հայտնաբերումը, կլինիկական մեթոդների կիրառումը, այցելուի իրական խնդիրների և հույզերի հայտնաբերումն ու ուսումնասիրումը:

Չնայած նրա, որ հոգեվերլուծությունը անգնահատելի դեր ունեցավ հոգեբանության մեջ, այն նաև ունի իր թերությունները, ինչպիսիք են բարձր սուբյեկտիվությունն ու ամեն ինչը սեռականին հանգեցնելը, ինչպես նաև ուղղվածությունը միայն դեպի անցյալը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular