ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նրանց համար, ովքեր տարված են վիրտուալ սեքսով. զգուշացումներ (18+)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այժմ մեզանում լայն տարածում է գտնում վիրտուալ շփումների շրջանակների ընդարձակումը: Այն իր մեջ սկսել է ներառել նաև վիրտուալ սեռական հարաբերությունները, որը, ինչպես փաստում է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը, լուրջ վնաս է հասցնում ընտանիքներին:

Նա ընդգծում է, որ վիրտուալ հարաբերությունների ներգրավումը մեր կենցաղի մեջ ունի իր դրական և բացասական կողմերը: Այն մի կողմից զարկ է տալիս հեռակա շփումներին, մարդկանց կապող օղակ է, սակայն կտրում է իրական կյանքից, և անմիջական սեռական հարաբերությունները մղվում են երկրորդ պլան.

«Վիրտուալ սեռական կյանքին ձգտում են այն մարդիկ, ովքեր ունեն միջանձնային փոխհարաբերություններում կաշկանդվածություն, այնպիսի բնավորության գծեր, որոնք խոչընդոտում են անմիջական մարդկային փոխհարաբերությունների ստեղծմանը»:

Սեքսապաթոլոգն ասում է, որ վիրտուալ սեռական հարաբերություններն առավել տարածված են դեռահասների և երիտասարդների շրջանում: Նրանք, սեռական կյանքում չունենալով փորձառություն և ունենալով վիրտուալ լայն հնարավորություններ, որպես օգնություն` օգտվում են վիրտուալ փոխհարաբերություններից.

«Այժմ վիրտուալ սեքսի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, կան այնպիսի կայքերի հավելվածներ և դրանք այնքան են հեշտացրել այդ մոդելը, որ հակառակ սեռի անձնավորությունն անմիջապես գտնում է այն մարդուն, ում հետ կարող է վիրտուալ սեռական հարաբերություն ունենալ»:

Մասնագետը վստահ է` իրականում այդ կայքերը գումարներ են աշխատում, իսկ մարդիկ ընկնում են ծուղակը և կորցնում իրականի ու վիրտուալի սահմանը: Քանդվում են ընտանիքներ, մարդու մոտ առաջանում է հեշտին ձգտելու պահանջ և սեռական սառնություն:

Նման հարաբերությունների արդյունքում տուժում են մարդկային փոխհարաբերությունները, անհատի հոգեսեռական փուլերի զարգացման ճիշտ հերթագայությունն է խախտվում, հետագայում ամուսնության տարիքում դժվարանում է սեփական զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների ստեղծումը.

«Նման մարդիկ առանձին-առանձին վերցրած առողջ են, սակայն վիրտուալ հարաբերությունների արդյունքում չեն կարողանում հասկանալ իրենց զուգընկերոջը: Դա հետագայում դառնում է մեծ թվով բաժանությունների պատճառ»:

Այսպիսի խնդիրներից խուսափելու համար Սևադա Հակոբյանը խորհուրդ է տալիս միանշանակ առաջնակարգ տեղ տալ մարդկային ջերմ հարաբերություններին, ինչ-ինչ հարցերի շուրջ անմիջական շփումով խոսել կողակցի հետ, գալ ընդհանուր հայտարարի.

«Պետք է գիտակցել, որ վիրտուալ շփումն իրականությունից կտրված է, և հետագա բարդություններից խուսափելու համար պետք է շեշտակիորեն կրճատել վիրտուալ հարաբերությունների սահմանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular