ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ինչու են խորհուրդ տալիս շատ ուտել տանձ. Պարզվում է այս «համեստ» միրգը ոչ միայն օգտակար է, այլև բուժիչ

ՎԻԴԵՈ
Մանրամասն՝Lraber.info

 

Տանձն իսկապես զարմանահրաշ միրգ է: Այն պարունակում է А, В1, В2, В3, В5, В5, В9, В12, С, Е և К վիտամիններ և վիտամինային խմբեր: Այն նաև հարուստ է կալիումով, երկաթով, պղնձով, ցւնկով, ֆոսֆորով, կալցիումով, մագնիումով, և նատրիումով: Տանձը պարունակում է նաև ֆոլիաթթու, կատեխիններ, ազոտային նյութեր և մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մանրաթելեր:

Տանձի պարբերաբար օգտագործումը օգնում է վերացնել տոքսինները եւ ծանր մետաղները:

Տանձն օգտակար է ստամոքսի խանգարման դեպքում, այն դրական է ազդում սիրտ-անոթային համակարգի վրա, լայն կիրառություն ունի որպես միզամուղ միջոց:

Բացի այս ամենը ,տանձը օգտակար է շաքարային դիաբետի, ճարպակալման դեպքում:

Այն բարձրացնում է իմունիտետը, օգնում է օրգանիզմին դիմադրել դեպրեսիայի և ստրեսի  դեպքում: Տանձը նաև շատ օգտակար է ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի դեպքում, քանի որ ֆրուկտոզայի պարունակությունը գերազանցում է գլյուկոզայի չափը:

Ինչպես ճիշտ ուտել տանձը

  • Խորհուրդ չի տրվում տանձն ուտել սոված փորին.
  • Ցանկալի չէ տանձը համատեղել թարմ կաթի հետ, չեռացրած ջրի և ցանկացած ծանրամարս սննդի հետ:
  • Մարդիկ, ովքեր ստամոքսի խոց ունեն, տանձ օգտագործելուց առաջ ավելի լավ է խորհրդակցեն բժշկի հետ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular