ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունը «Կամասուտրա ժամացույցի» եւ «մարմնավաճառների ու գործակալների» գաղտնի ցուցակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Պարեկապահակային պահպանության ծառայության գործառույթների մեջ մտնում է նաեւ մարմնավաճառությամբ զբաղվելու կանխարգելումը, ուստի զարմանալի չէ, որ այդ գործառույթի իրականացման համար նաեւ որոշակի հաշվառում վարվի»,-ի պատասխան, Aravot.am-ի հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանեք «Սասնա ծռերի» այն հայտարարությունը, թե ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնք, ըստ խմբի անդամների, վկայում են այն մասին, որ «այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն, զբաղվել են կավատությամբ»,-պատասխանեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ նրանց հայտարարության. «Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ եւ 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ»: Որպես ասվածի ապացույց, ոստիկանության լրատվականից ասացին, որ իրենք իրենց հաղորդումներում ու ռեպորտաժներում հաճախ են անդրադառնում այդ թեմային.

«Եթե նկատել եք մարմնավաճառներին բերման ենթարկելու տեսանյութերում մշտապես հիշատակվում է հենց ՊՊԾ-ն»:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի հրամանատարի աշխատասենյակում առկա ժամացույցին, որը, համացանցում ստացել է «կամասուտրա ժամացույց» (լուսանկարում) անվանումը, եւ, որը, նույնպես, գտել էին «Սասնա ծռեր» խմբի անդամները, ապա, այս առնչությամբ ոստիկանությունից ասացին, որ հանգամանքներին տեղյակ չեն եւ, հնարավոր է դա լիներ` ասենք թե աշխատասենյակում, դարակում պահված աշխատակցի անձնական իրը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular