ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասեք՝ ինչպես եք քնում, ու մենք կասենք, թե ինչ բնավորություն ունեք Դուք

ՖՈՏՈ
Առավել մանրամասն` Lraber.info-ում:
Պարզե՛ք մի շարք գաղտնիքներ Ձեր բնավորության մասին՝ հիմնվելով քնելու՝ Ձեզ համար նախընտրելի դիրքի վրա։
 
 

1. Եթե Դուք չեք կարողանում քնել, մինչև ինչ-որ բանի չհենեք Ձեր ծունկը, ապա Դուք հանգիստ ու վստահելի մարդ եք, ընդ որում՝ Դուք նաև շրջապատի հոգին եք։ Ձեզ հեշտ չէ նեղացնել, և Դուք չեք վախենում ապագայից։ Դուք կարողանում եք ժպտալ նույնիսկ ամենամռայլ առավոտյան ու շատ հեշտ եք հարմարվում Ձեր կյանքի ցանկացած փոփոխություններին։

2. Եթե Դուք քնում եք էմբրիոնի դիրքով, ապա Դուք մշտապես պաշտպանության, ըմբռնման ու կարեկցանքի կարիք եք զգում։ Դուք զգայական կերպար եք ու դեմ չեք լացելուն։ Կծկվելով քնած ժամանակ՝ Դուք, ասես, պատսպարվում եք շրջապատող աշխարհից եկող խնդիրներից։ Փորձեք գտնել կիրառություն Ձեր տաղանդներին ու հմտություններին՝ նկարեք, սովորեք պարել, Ձեր բլոգը բացեք։ Իսկ եթե այս դիրքով քնում է Ձեր տղամարդը, դադարեք ահաբեկել նրան։

3. Ձեռքերն ու ոտքերը տարբեր կողմեր մեկնած ու փորի վրա քնում են լիդերները։ Այս կերպ նա «գրավում է» մահճակալը՝ անգիտակցաբար ցույց տալով իր ուժն ու տոկունությունը։ Եթե Ձեզ «բախտ է վիճակվել» քնել նման մարդու հետ, ապա պետք է պատրաստ լինեք, որ Ձեզ բաժին է ընկնելու մահճակալի միայն եզրը։ Նման մարդիկ իմպուլսիվ են ու նախաձեռնող, նրանք զգոն հետևում են ընտանիքում ու աշխատավայրում տիրող կարգուկանոնին, գերադասում են վաղօրոք պլանավորել ու չեն սիրում անակնկալներ։ Նրանց պահանջկոտության ու պատասխանատվության արդյունքում նման մարդիկ արագ են հաջողության ու բարեկեցության հասնում։

4. Մեջքի վրա քնում են ազնիվ մարդիկ ու արքաները։ Նման դիրքով քնողները դրական են ու կենսուրախ, սիրում են գտնվել ուշադրության կենտրոնում ու ուրախ հավաքույթները։ Նրանք համառ են, հաստատակամ, բայց միևնույն ժամանակ ռացիոնալ են ու գերադասում են ճշմարտությունը դիմացինի դեմքին ասել։ Ընտանիքում ու ընկերական շրջապատում նրանք առաջնորդ են ու համընդհանուր ուշադրության կենտրոնում են։ Առավել հաճախ նման դիրքով քնում են տղամարդիկ, բայց հանդիպում են նաև «պողպատյա» տիկնայք։ Եթե գիշերը Ձեր արքայազնը սկսում է խռմփացնել, ապա նրբորեն մղեք նրան էմբրիոնի դիրք ընդունելու, ու նա նորից խորը կքնի ու չի խռմփացնի։

5. Եթե Դուք քնում եք, ինչպես հերթապահության մեջ գտնվող զինվորը, ապա Դուք հավասարակշված մարդ եք, ով նպատակ ունի ու ձգտում է դրան։ Դուք կարող եք լինել խիստ, բծախնդիր ու պահանջկոտ, բայց ամենապահանջկոտն ինքներդ Ձեր հանդեպ եք։

6. Եթե Դուք քնում եք արագիլի պես, ապա Դուք անկանխատեսելի անձ եք։ Ձեզ միշտ ձգում են արկածները, իսկ Ձեր փոփոխական տրամադրությունը երբեմն կարող է շոկ առաջացնել Ձեզ շրջապատող մարդկանց մոտ։ Հաշված րոպեներում Ձեր երկնային քնքշությունը կարող է վերածվել սկանդալի, և հակառակը։ Հաճախ Դուք դժվարանում եք ընտրության հարցում։ Կյանքում և աշխատանքում գերադասում եք կայունությունն ու կարգուկանոնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular