ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաքելական եկեղեցում կատարվեց Ջրօրհնեքի կարգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղբյուրը`Armenpress.am

Ջրօրհնեքի արարողությունն Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաքելական եկեղեցում ավելի քան մարդաշատ էր: Հոգեւոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ Արգամ Աբրահամյանը, Կարինե Պողոսյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատողները, հավատավոր ժողովուրդը:

Պատարագիչ քահանաներ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը եւ Տեր Երվանդ քահանա Բաբայանը Տերունական աղոթքից հետո երգչախմբի հետ կատարեցին Հիսուսի ծննդյան շքեղ Ավետիսը: Դահլիճը միաբերան արձագանքեց. «Հիսուս Ծնավ եւ Հայտնեցավ, Ձեզ եւ Մեզ Մեծ Ավետիս»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեր Թաթուլ քահանան մեկնեց օրվա խորհուրդը: Նա ասաց, որ խիստ խորհուրդ ունի Հիսուսի ծննդին նախորդող հիսնական պահքը: Այն մարդու մարմինը եւ հոգին զորացնելուց բացի, մարդուն մաքրում, սրբագործում է: Որից հետո մարդը սրբագործված դիմավորում է Փրկչի ծնունդը: Նա ընդգծեց նաեւ, որ Հիսուսի ծնունդը նոր կյանքի սկիզբն է: «Մեղսական մարդու համար մեր փրկիչը խաչվեց եւ դրանով բացեց հավիտենական կյանքի ճանապարհը»,-հավելեց նա:

Հոգեւոր հայրը մեկնելով օրվա խորհուրդն, ասաց, որ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետում Հիսուսին ջրով մկրտեց եւ այդ պահին Սուրբ հոգին աղավնակերպ տեսքով իջավ Հիսուսի վրա: Ջրորհնեքի արարողությունը խորհրդանշում է այդ աստվածաշնչյան արարողությունը: Ապա հոգեւոր հայրերը խաչով օրհնելով ջուրը՝ աղավնու կտուցից մյուռոն կաթեցրին ջրի մեջ:

Տեր հոր խոսքերին հաջորդում էին երգչախմբի գեղեցիկ ավետիսները:

Քահանան կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը:

Միջոցառման ավարտին Արտաշատի դպրոցների քառասուն աշակերտներ ներկայացրեցին Քրիստոսի ծննդյանը նվիրված բեմականացում: Ներկայացումը դիտելուց հետո հավատավոր ժողովուրդը գնաց տուն՝ իր հետ տանելով սրբալույս մյուռոնով օծված ջուրը՝ ի նշան առատության, սրբագործության, զանազան հիվանդություններից բժշկվելու, օջախի բարեբերության:

Լիլիթ Մաճկալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular