ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյուզան Մարգարյան. «Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է, կարևոր է, որ բոլորս միասին լինենք». Tert.amLife

ՎԻԴԵՈ

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ ծնունդը։ Թեև մեզանում ընդունված է առավել մեծ շուքով նշել Ամանորը, Սուրբ Ծննդյան խորհուրդը շատ կարևոր է քրիստոնյաների համար։ Tert.am Life-ը տոնի մասին զրույցել է երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ։

«Շատ եմ կարևորում Սուրբ Ծննդյան տոնը։ Սիրում եմ օրվա հետ կապված հատուկ ձևավորումներ անել, օրվա խորհրդով ճաշատեսակներ պատրաստել, թեև որպես հայկական ընտանիք` սեղանին այլ տեսականի էլ է լինում։ Ինձ համար սա շատ ընտանեկան տոն է։ Կարևոր է, որ բոլորս միասին լինենք։ Շատ եմ սիրում այդ օրը հյուրեր ընդունել»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ սուրբ Ծննդյան տոնին ինքը հյուր չի գնում, միայն հյուրընկալողի դերում է լինում։ Հնարավորության դեպքում նա նաև եկեղեցի է գնում։

Հայկական իրականության մեջ ավելի մեծ շուքով նշվում է Նոր տարին։ Սյուզան Մարգարյանը նշեց, որ իրենք ևս մեծ ոգևորությամբ են նշում Ամանորը, սակայն Սուրբ Ծնունդն էլ չեն անտեսում։ Այն հրաշալի առիթ է ընտանիքով ևս մեկ անգամ հավաքվելու համար։

 

Շարունակությունը ԱՅՍՏԵՂ

Տեսանյութ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular