ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր ամուսնության նպատակներից մեկն էլ այն էր, որ բաց թողնենք այն մարդկանց բերանները, ովքեր ասում էին, թե Վահագն ինձ հետ ուղղակի ման է գալիս. Ջուս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուսի անակնկալ ամուսնության մասին արդեն շատերն են տեղյակ, իսկ այսօր երգչուհին Life.panorama.am-ին պատմել է իր ամուսնու` իրավաբան Վահագն Մանուկյանի, նրա հետ դեռեւս միասին չապրելու պատճառների ու իր հանդեպ ամուսնու ընտանիքի վերաբերմունքի մասին:

«Զագսավորվեցինք հունիսի 28-ին, բայց անակնկալ կերպով բոլորին հայտնեցինք հուլիսի 9-ին՝ իմ ծննդյան օրը, այդպիսվ եւս մեկ անգամ հաստատելով այն փաստը, որ ես անկանխատեսելի եմ ու ծննդյանս օրը փոխանակ ես սպասեմ անակնկալների, ինքս եմ անակնկալներ անում»,- պատմեց Ջուսն ու շարունակեց.

«Ես ու Վահագնը ամուսնության որոշումը շատ արագ կայացրեցինք, նա առաջարկեց, որ գաղտնի ամուսնանաք ու անակնկալ մատուցենք բոլորին: Մեր ամուսնության նպատակներից մեկն էլ այն էր, որ բաց թողենք այն մարդկանց բերանները, ովքեր ասում էին, թե Վահագն ինձ հետ ուղղակի ման է գալիս, թե ես Վահագին ինձ համար որպես PR եմ օգտագործում: Մենք երկուսով որոշեցինք գնալ այս քայլին ու դա արեցինք բոլորից գաղտնի»,- պատմեց Ջուսը:

Խոսելով իր հանդեպ Վահագն Մանուկյանի ընտանիքի վերաբերմունքից` երգչուհին նշեց, որ ամուսնու 8-ամյա աղջկա հետ հիանալի հարաբերություններ ունի, բայց այ սկեսուր-մայրիկի հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն.

«Վահագնի մայրիկի հետ դեռ չենք ծանոթացել, որովհետեւ նա մի փոքր խիստ կին է ու երգչուհիների հանդեպ այնքան էլ լավ վերաբերմունք չունի: Մենք դեռ չենք էլ հանդիպել, բայց դա կապ չունի, ես ու Վահագնը վստահ ենք, որ ամեն բան ժամանակի ընթացքում կհարթվի: Նրան թվում է թե ես թեթեւամիտ կին եմ, բայց ես իրականում շատ լուրջ մարդ եմ ու երբ ինձ ճանաչի, կհամոզվի դրանում: Երբ Վահագնի մայրիկը պատրաստ կլինի, ես սիրով կգնամ իր հետ ծանոթանալու»,- ընդգծեց Ջուսը:

Երգչուհին ու ամուսինը դեռեւս միասին չեն ապրում, բայց Ջուսի խոսքով՝ դա սարերի հետեւում չէ.

«Մենք դեռ միասին չենք ապրում, քանի որ Վահագնը պետք է վերանորոգի իր բնակարանը, հետո նոր տեղափոխվենք: Իսկ մինչ այդ կապրենք «гостевой брак»-ի կանոններով: Պատկերացրեք՝ այս կյանքն էլ շատ հետաքրքիր է, մենք կարծես թե երիտասարդ սիրահարներ լինենք, քան ամուսիններ. Նա ինձ ժամադրությունների է հրավիրում, ես երկար պատրաստվում եմ այդ հանդիպումներին, մի խոսքով՝ ամեն ինչ հիանալի է»,- նշեց նա:

Ապագայում Ջուսն ու ամուսինը նախատեսում են պսակադրություն ու հարսանեկան խնջույք ունենալ, բայց այս մասով երգչուհին հստակ տեղեկություններ դեռ չցանկացավ հայտնել:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular