ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբծննդյան իտալական կեքս՝ «Պանետոնե»

ՎԻԴԵՈ

Մանրամասն՝Lraber.info

Շքեղության հաց. ահա իտալերենից թարգմանաբար ինչ է նշանակում Սուրբծննդյան կեքսի՝ Պանետոնեի անվանումը:

Բաղադրիչներ

1. Չամիչ – 170 գ
2. Բաց գույնի ռոմ – 20 գ
3. Տաք ջուր – 20 գ
4. Ձու – 3 հատ
5. Վանիլին – 1 տուփ
6. Մեղր – 40 գ
7. Չորամիրգ – 130 գ
8. Ալյուր – 540 գ
9. Շաքարավազ – 150 գ
10. Ակտիվ չոր խմորիչ – 5 գ
11. Աղ – 2 գ
12. Կիտրոնի քերած կեղև – 6 գ
13. Փափուկ կարագ – 250 գ
14. Հալեցրած կարագ – 1 ճ/գ
15. Սառեցրած կարագ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Չամիչի վրա լցնել ռոմի և 2 ճ/գ տաք ջրի խառնուրդը:

2. Բլենդերի օգնությամբ խառնել ալյուրը, խմորիչը, շաքարավազը, աղը, կիտրոնի քերած կեղևը և վանիլինը: Առանձին հարել ձվերը՝ տաք ջրով և մեղրով:

. Ձվային զանգվածի հետ խառնել չոր բաղադրիչները՝ օգտագործելով բլենդերը: Խմորը պետք է միասեռ ստացվի: Առանց շապելու, դադարեցնելով հարելը, փափուկ կարագն ավելացնել խմորի մեջ՝ մեկական գդալ:

4. Իրար միացնել չամիչը՝ ցուկատի և հալեցրած կարագի հետ, պատրաստի զանգվածն ավելացնել խմորին:

5. Խմորը տեղափոխել շատ մեծ թասի մեջ, ծածկել սննդային թաղանթով: Խմորը պետք է բարձրանա 15 ժամվա ընթացքում և պետք է աճի 3 անգամ:

6. Դրանից հետո պատրաստի խմորի վրա մի փոքր ալյուր ցանել և դրանից գունդ ձևավորել, տեղավորել թխելու համար նախատեսված կաղապարում:

7. Խմորը ծածկել խոնավ սրբիչով և թողնել, որ բարձրանա ևս 4-5 ժամ:

8. Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան:

9. Խմորի մակերեսին խաչաձև կտրվածք անել և այնտեղ տեղադրել սառեցրած կարագը: Կեքսի պատրաստ լինելը ստուգել փայտիկով. այն պետք է մի փոքր խոնավ լինի, բայց ոչ մի դեպքում՝ թաց:

10. Հանել ջեռոցից Պանետոնեն և թողնել, որ սառչի: Զարդարել կամ չորամրգով, կամ ջնարակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular