Քիմ Քարդաշյանը պատմել է երկու տարեկան որդու հիվանդության մասին. դա սարսափելի է
ՎԻԴԵՈLraber.info-ն գրում է.
Օրերս Քիմը անկեղծորեն պատմել է երկու տարեկան Սեյնթի հիվանդության մասին, ով Նոր Տարուց մի քանի օր առաջ թոքաբորբով է ընկել։ Աստղային մայրիկը խոստովանել է, որ այդ օրերին շատ է վախեցել։
«Իմ թանկարժեք փոքրիկն այնքան ուժեղ է։ Հիվանդանոցում անցկացրած, արհեստական շնչառության ապարատին միացրած երեք գիշերներից հետո մեր տարեվերջը իսկական փորձություն դարձավ։ Թոքաբորբն այնքան վախենալու է։ Ես միայն ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բուժքույրերին և բժիշկներին, ովքեր արտաժամյա աշխատում էին մեզ համար։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ բոլորիդ։ Մեր տղան տանն է և լավանում է։ Նա այնքան ուժեղ է։ Ես վստահ եմ, որ նույնիսկ հիմա նա կասեր, որ շտապ օգնության մեքենայով գնալը հավես է եղել։ Իմ ուժեղ Սեյնթ»,– իր միկրոբլոգում գրել է Քիմ Քարդաշյանը։