ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փողոցից մարդ են վերցնում ու ասում՝ խաղա այն, ինչ որ կյանքում ես, դա խստագույնս դատապարտելի է. Ռ. Բաբայանը՝ «Աբելի քույրը» սերիալում Կարիճ Լիլոյի մասնակցության մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Աբելի քույրը» հեռուստասերիալում վերջերս նոր կերպար է մուտք գործել, որը մարմնավորում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով ավելի հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Լիլիան նախկինում զբաղվել է նաեւ մարմնավաճառությամբ, սակայն ըստ հարցազրույցներից մեկում իր խոսքի՝ արդեն երկու տարի է այդ ճանապարհից հրաժարվել է:

Նրա՝ հեռուստասերիալում նկարահանվելուց հետո քննադատությունների մեծ ալիք է բարձրացել, շատերը ոչ պրոֆեսիոնալ են գնահատում այն փաստը, որ նա նկարահանվում է մի նախագծում, որը դիտում են նաեւ անչափահասները: Նման խոսակցությունների ընթացքում քննադատվում է ոչ միայն Լիլիայի անցյալն, այլեւ՝ հեռուստասերիալի ռեժիսորապրոդյուսերական կազմի ոչ պրոֆեսիոնալ գործելաոճը:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Երեւանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ.

«Կարծում եմ, եթե մարդը տաղանդավոր է եւ ունի համապատասխան տվյալներ, ապա այդ կնոջը նկարահանելու մեջ այնքան էլ վատ բան չկա, թեպետ մեր սերիալներում նկարահանվելու համար տաղանդ այնքան էլ պետք չէ: Կինոյի փորձը ցույց է տվել, որ եղել են դերասանուհիներ, ովքեր եկել են այդ աշխարհ փողոցից: Այլ հարց է, որ մեզ մոտ շատ քաղքենիական կերպով է ընթանում այդ ամենը եւ հաճախ պարզապես փողոցից մարդ են վերցնում ու ասում՝ խաղա այն, ինչ որ կյանքում ես, ինչը արվեստի տեսակետից խստագույնս դատապարտելի է:

Կա այսպիսի աքսիոմա՝ «Ուզած դերասանուհին կարող է խաղալ ուզած դերակատարումը, այդ թվում եւ պոռնիկին»: Մենք կարող ենք հիշել իր խաղով փայլող Սոֆի Լորենին, ով «Брак по-итальянски» ֆիլմում շատ հաջող կերպար կերտեց, բայց ոչ ամեն մի պոռնիկը կարող է լինել դերասանուհի»,- նշեց Ռ. Բաբայանն ու ավելացրեց.

«Ես ծանոթ չեմ, թե այդ կինն ով է, ինչ տաղանդի տեր է: Իհարկե, կյանքում ամեն ինչ էլ կարող է պատահել, որը չպետք է դառնա կյանքի պիտակ, բնականաբար, եթե նա չի շարունակում նախկին կյանքը ու այսօր նկարահանվելուն զուգահեռ չի ապրում այդ կյանքով»:

Անդրադառնալով այսօրվա սերիալների գործունեությանը՝ մեր զրուցակիցը հավելեց.

«Ես սերիալներ չեմ նայում, բայց որքանով փորձում եմ հետեւել, իհարկե, տեսնում եմ, որ այդ ոլորտի մակարդակը խիստ պրիմիտիվ հարթության վրա է թե գեղարվեստական լուծման, թե կատարողական, թե գաղափարական տեսակետից: Հեռուստաընկերությունները հաճախ այդ անճաշակությունը բացատրում են ռեյտինգով, բայց կարծում եմ, որ նման սերիալները ավելի շատ համապատասխանում են ռեժիսորների, քան հանրության ճաշակին, որովհետեւ արվեստի հարցում չի կարելի շարժվել մեծամասնության կարծիքով

: Եթե սերիալն անճաշակ է, եթե անտաղանդ մարդիկ են դրանցում նկարահանվում, ուրեմն դա ռեժիսորի եւ պրոդյուսերի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է, ինչն էլ կասեմ վերը նշված սերիալի համար: Բոլոր գործերը հաջողվում են, եթե դրանք կատարում են պրոֆեսիոնալները, ահավոր վնասակար է, երբ ամեն մեկն իր գործով չի զբաղվում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular