ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոստանջյանի PR-ը` երեխաների հաշվին

ՎԻԴԵՈ

Զարուհի Փոստանջյանի ` օդից ռեյտինգ մուրալու ձգտումն արդեն անցնում է բոլոր սահմանները: Սեփական կուսակցության և Երևանի ավագանիում ներկայացված խմբակցության քաղաքական սնանկությունը քողարկելու համար Երկիր Ծիրանին` իր առաջնորդուհու գլխավորությամբ դիմում է ցանկացած քայլի:

Բայց, որ բանը կհասներ երեխաներին ` սեփական փիառի համար օգտագործելուն, դժվար էր պատկերացնել: Օրերս շրջանառության մեջ էր դրվել մի տեղեկություն, որ սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքներից մեկի հետ կապ է հաստատել անհայտ մեկը, ներկայացել է որպես քաղաքապետարանի աշխատակից և առաջարկել ընտանիքի երեխաներից մեկին վաճառել ԱՄՆ-ում գտնվող մի ընտանիքի:

Քաղաքապետարանը հերքել էր այդ տեղեկությունը: Սակայն Փոստանջյանն ու իր խմբակը որոշել էին տարեվերջյան թամաշա սարքել: Վերցրել էին երեխային ու տեսախցիկների ներքո փորձել են քաղաքապետարան մտնել: Անապահով ընտանիքի անհանգստությունը օգտագործելով՝ նրանք փորձել էին, սակայն, ոչ թե ճշտել երեխայի ապօրինի վաճառքի առաջարկով հանդես եկած անհայտ անձին, այլ ևս մեկ անգամ վարկանիշ ձևավորելու փորձ էին կատարել:

 

 Անհրաժեշտ է նշել նաև, որ նրանք մինչ գնալը, խաբել են ծնողներին՝ ասելով, որ նրանց բնակարան կտան այն դեպքում, եթե երեխաների հետ գնան քաղաքապետարան:

 

Արդեն դժվար է պատկերացնել, թե ինչեր կարելի է սպասել Փոստանջյանից ու նրա կանանց գնդից: Դժվար է նաև ասել, արդյոք այս ամենը պարզապես քաղաքական անզորությունից բխող քայլեր են, թե հոգեբանական անմեղսունակության դրսևորումներ:

Սիմոն Անանյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular